ХОР МАЛЬЧИКОВ ПАЛЬЧИКОВ
Արխիվ 12-16
ХОР МАЛЬЧИКОВ ПАЛЬЧИКОВԿոմպոզիտորների միությունից հայտնում են, որ եթե մինչեւ Ստեփան Դեմիրճյանի գժտվելը ՀԱԿ-ի հետ` խմբակցությունը 4 անդամներով 7 երգ էին երգում, ապա այժմ ութ երգ են երգում:
ՀԱՅ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԿՈՉԸ
ԺՈՂՈՎՐԴԻՆ
Հերիք է բողոքեք ապրուստից, ձեզ ոչ ոք չի ստիպում ապրել:
% % %
18 ՊԼՅՈՒՍ
Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի հաղորդագրության` Էրդողանը ընդունել է, որ Պուտինն իրեն կոտրել է, բայց մնացած գործողությունները, որ ՌԴ նախագահը իր հետ արել է, առայժմ չեն մեկնաբանում:
% % %
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԵՆՍԱՑԻԱ
Հնագետների համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ Ուկրաինայում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են մարդու նոր տեսակ салосапиенс:
% % %
ԳՈՀԱՐ ԵՆՈՔՅԱՆԸ`
ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻՆ(ՎԵՐՋԻՆԻՍ ԱՍԱԾԻՆ, ՈՐ ԳՈՀԱՐ
ԵՆՈՔՅԱՆԸ ԻՐԵՆ 8.5 ՄԻԼԻՈՆ Է ՊԱՐՏՔ ԵՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ)
Բարաթ ունես, բարաթը բեր` տար…
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ՈՐԴՈՒՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՓԱԽՑՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
От правосудия не убежишь!
% % %
ՀԱՐՍԻ ԵՎ ՓԵՍԱՅԻ ԼԱՎՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
(ՀԷՑ-ԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀԷՑ-ը բաժանորդների փողերով ժողովրդին լավություն ա անում:
% % %
ՖՈՏՈՇՈՓ
Ռազմական տեսաբանները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դրոշը ֆոտոշոփով հեռացնելուց հետո պարզ է դառնում, որ հայկական բանակի հետ հանդիպելիս` ֆոտոշոփն էլ չի օգնի` հայերը նրանց միանգամից DELETE կանեն:
% % %
ՈՒԺԻ ԴԵՄ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ի ռազմանավերի դեմ եվրոպացիները միայն կարող են դիմակայել միասեռականությամբ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
