ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՊՏԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Արխիվ 12-16ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՊՏԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հակահայկական ադրբեջանական հիստերիան ամեն ոլորտում իր գագաթնակետին է հասնում: Արի ու տես, որ վերջիններս հիմա էլ մեծ ողբ են սարքել ու սարսափում են «Եվրատեսիլ» երգի մրցույթում մեր մասնակիցներից` Genealogy խմբից: Ադրբեջանական մամուլն ահասարսուռ գրում է. «Հայաստանի տաղավարն արժանացել է Վենետիկի 56-րդ բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի, այս հաղթանակին կարող է հետեւել «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի առաջին հորիզոնականում հայտնվելը»: Այո, թերեւս, կյանքում գեթ մեկ անգամ ադրբեջանական կայքերը չեն խեղաթյուրում ճշմարտությունը ու կանխագուշակել են հայերիս հնարավոր հաղթանակը: Ինչեւէ, սա մեզ համար ոչ թե ուրախանալու, այլ ավելի զգոն լինելու առիթ պետք է դառնա: Ավելին` այսօր, քան երբեւէ պետք է կարեւորենք մեր մշակութային քաղաքականության առաջ մղումը:
Բավական է հետեւել ադրբեջանական տեղեկատվական կայքերի վերջին շրջանի հրապարակումներին ու համոզվել, որ հայկական մշակույթի հաջողությունները պարզապես «նոկաուտի» է ենթարկում ադրբեջանական լրահոսը: Անգամ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի` Հայաստան այցը ապրիլի 24-ին եւ ռուսական հեռուստաալիքով «Քոմեդի քլաբի» հեռուստաեթեր չթողարկելն այդ օրը, վերջիններիս լայն քննարկման առարկան էր դարձել, ու ցավով նշում էին. «Դե, ով ունի Գարիկ Մարտիրոսյան»: Էլ չասենք, որ աշխարհահռչակ մեգաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան` ադրբեջանցիների համար ուղղակի մշակութային ապտակ էր: Այնպես որ, եկել է ժամանակը ոչ թե հայկական մշակույթով հպարտանալու, այլ այն` որպես ական, օգտագործելու ընդդեմ ազերիի:
Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
