Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԾՆՈՂՆԵՐԻՍ ՊԱՏՄԱԾԻՆ ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՆ"

Արխիվ 12-16

"ԾՆՈՂՆԵՐԻՍ ՊԱՏՄԱԾԻՆ ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՆ"

Հայաստանի թատերական գործիչների գլխավոր խմբագիր ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆԸ նույնպես 100 տարի առաջ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգորդ է, ով "Իրավունքի" հետ զրույցում պատմեց ծնողների գլխով անցած դժոխքից փոքրիկ պատառիկներ` ծնողները խնայել են զավակին ու ավելին չեն ցանկացել պատմել, համենայնդեպս այդպես էր ենթադրում մեր զրուցակիցն ու փաստում, որ ծնողները քչախոս են եղել այդ հարցում` ծանր է եղել նրանց համար վերապրել այդ ամենը. "Մայրս` Եղիսաբեթ Պետրոսյանը, ծնվել է Սարիղամիշում, 1910-ին` հարուստ եւ կրթված ընտանիքում: Մայրս եղել է չորս եղբայրների միակ քույրը: 1918-ին ընտանիքով փախչում են Գյումրի: Ժամանակ անց նորից վերադառնում են իրենց հայրենի օջախը` կարծելով, որ ամեն ինչ վերջացավ եւ խաղաղվեց… 1919-ին` պապս, տատս ու հինգ երեխաները սայլով կրկին որոշում են փախչել Գյումրի: Ճանապարհին երեք թուրք զինված ձիավորներ կանգնեցնում են սայլը, իջեցնում են ընտանիքին եւ անկանոն կրակում նրանց վրա: Սայլը շուռ են տալիս դեպի Արեւմտյան Հայաստան: Նրանց հեռանալուց հետո պապս բարձրանում է, տեսնում արնաշաղախ եւ մեռած ընտանիքին ու ասում. "Ո՞վ է կենդանի, վե՛ր կացեք": Մայրս գլուխը բարձրացնում է եւ ձայն տալիս… Դահիճների հեռանալուց հետո պապս հազիվ կարողանում է մեռած հարազատներին ճանապարհից դուրս հանել… եւ մորս ձեռքից բռնած փախչում են` մի վերջին անգամ նայելով արնաշաղախ ու անթաղ հարազատներին… Մայրս մինչեւ իր կյանքի վերջը` 1992-ը, անիծում էր թուրքերին, որ իրենց շեն օջախը մարեցին, սպանեցին հարազատներին, տիրացան իրենց հող ու ջրին… Հարազատներին հիշելիս` մորս աչքերում միշտ թախիծ ու տխրություն կար: Չէր սիրում պատմել, նրա համար ծանր էր հիշել մահացած, արնաշաղախ, անթաղ հարազատներին",- հուզված ասաց զրուցակիցս ու պատմեց թուրքի ձեռքով որբացած հոր պատմությունը. "Մայրս ամուսնացել էր իր նման որբ, կոտորածից մազապուրծ կարսեցի` 1908-ին ծնված Բարսեղ Չախոյանի հետ: Կարսից փախչելու ժամանակ, ճանապարհին մահանում է մայրը: Հայրը երկու տղաների հետ հասնում է Գյումրի: Նրանց հայրը հիվանդանում է, երկու որբեր` հայրս 11 տարեկան, եղբայրը` 8, հայտնվում են ամերիկյան որբանոցում: Հորս ծոցի մեջ մեռնում է եղբայրը` Արարատը: "Երբ լուսացավ, եղբայրս արդեն սառած էր… նրան տարան…",- պատմում էր հայրս: Մեծ դժվարությամբ պապս վերցնում է հորս, հենց այն ժամանակ, երբ որբերին պատրաստվում էին տանել Ամերիկա…":
Մորական պապի մասին պատմելով մեր զրուցակիցը մի դրվագ հիշեց. "Պապս նոր ընտանիք կազմեց, ունեցավ երեխաներ, բայց մորս այլ աչքերով էր նայում, կարծես, մեռած տղաների ու կնոջ կարոտը մորիցս էր առնում: Մորս հետ հաճախ էինք այցելում նրան: Մի անգամ էլ քեռիս ասաց. "Արի՛, արի՛ պապդ գժվել է, ասում է ինձ տարեք Սարիղամիշ, տեսնեմ մեր երկհարկանի տունը, մեր բակը, իմ մանկության վայրերը, հետո մեռնեմ…": Այս ամենին ինչ անուն տանք, եթե ոչ` ցեղասպանություն: Եթե թուրք զինյալներին սայլն էր պետք, թող տանեին, ինչու էին սպանում մի ողջ ընտանիք… Դահիճները հերթապահել են ճանապարհներին, որ կենդանի մարդ չհեռանա իրենց իսկ հողից, իրենց տուն ու տեղից… Հիմա ծնողներիս պատմածին հավատամ, թե՞ Էրդողանի պատմաբաններին…",- բարկացած եզրափակեց ՀԹԳՄ գլխավոր խմբագիրը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ