"ՁԵՌՔԵՐՈՎ ԵՎ ՈՏՔԵՐՈՎ ԾԵԾԵԼ Է ՀՂԻ ԿՆՈՋԸ"
Արխիվ 12-16ԾԵԾԵԼ Է ՀՂԻ ԿՆՈՋԸ"
Օրերս Արարատի մարզի Հայանիստ գյուղում ամուսինների միջեւ վեճն ավարտվել է հղի կնոջ դաժան ծեծով: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայանիստ գյուղի գյուղապետ ԲԱԼԱԲԵԿ ՍԱՐԿԻՍՅԱՆԸ:
-34-ամյա ամուսինը դաժան ծեծի է ենթարկել իր հղի կնոջն ու նրա կրտսեր եղբորը: Ընտանիքն ապրում է ծայրաստիճան ծանր սոցիալական պայմաններում, բայց չեմ լսել, որ միմյանց հետ վիճեն, կռիվներ սարքեն: Այդ օրը, ըստ գյուղացիների շրջանում տարածված լուրերի, ամուսինը հարբած տուն է եկել, սկսել վիճաբանել, որից հետո էլ ձեռքերով եւ ոտքերով ծեծել է հղի կնոջը: Երբ միջամտել է կնոջ եղբայրը, ամուսինը մի քանի հարված հասցրել է նաեւ նրան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
