Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՊԱՐՈՆ ԳՅՈՒՂԱՊԵՏ, ՄԱՐԴՍ Է ԻՆՁ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ"

Արխիվ 12-16

"ՊԱՐՈՆ ԳՅՈՒՂԱՊԵՏ,
ՄԱՐԴՍ Է ԻՆՁ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ"


Երեկ Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղում դանակահարություն է եղել. թե ով է դանակահարվողը, ով` դանակահարողը եւ ինչպես է տեղի ունեցել դեպքը, մեզ ներկայացրեց Լուսագյուղ համայնքի ղեկավար ՍԱՐԻԲԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
-Դանակահարվողը 40-ին մոտ կին է, բայց ինքն է իրեն դանակահարել, թե իր հետ ապրողը` ում նա ներկայացնում է որպես ամուսին, դեռ հայտնի չէ: Չնայած երբ նրան շտապ օգնության մեքենայով տանում էին, ինձ ասաց, որª ամուսինն է իրեն դանակահարել: Աստված չանի, որ մարդ ըտենց ընտանիք ունենա, էդ ընտանիք չի, այլ ամբողջ գյուղի համար պատիժ: Այլ կերպ ասածª կինը ոչ բարոյական տեսանկյունից է փայլում, դրան գումարածª ամուսնուն տվել անցել ա հարբեցողությամբ: Ամուսին կոչվածն էլ մի քանի անգամ գողությունների, խուլիգանությունների համար դատվել է, կինը հաստատ չգիտեմª դատվա՞ծ է, թե ոչ:
Նրանք մեր գյուղից էլ չեն, երկու-երեք տարի է ինչ այստեղ "դոմիկ" են առել, երկուսով ապրում են: Օրվա որ ժամին էլ տեսնեսª չես կարող "օյաղ" բռնացնես: Նույնիսկ էս դեպքից հետո գյուղացիները դիմել են ինձ ու ասում ենª ոնց անենք, որ սրանց գյուղից վտարենք:
- Իսկ ո՞վ է դանակահարված կնոջը հայտնաբերել:
- Ինքն է զանգել, էնպես չէր, որ ծայրահեղ վիճակում էր. կարողանում էր խոսել: Շտապ օգնության մեքենայի միջից գոռում էր, թեª պարոն գյուղապետ, մարդս է ինձ դանակահարել, ինքն էլ տանն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ