Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲԻՇՔԵԿ. ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԲԻՇՔԵԿ. ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ


21 տարի անցավ Բիշքեկի հայտնի արձանագրություններից: Ճիշտ է, հիմնականում այն տպավորությունն է, թե ղարաբաղյան պատերազմի զինադադարը հաստատվեց հենց այդ փաստաթղթով, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Բիշքեկյան արձանագրություններին զուգահեռ եղել են նաեւ մի շարք այլ փաստաթղթեր: Վերջինը, որը ստորագրվել է այդ պահին ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովի կողմից, այն վերջնական կետն էր, որով էլ սահմանվեց հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս շփման գիծը, եւ փաստացի հաստատվեց զինադադարը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ այդ գործընթացի անմիջական մասնակիցներից է եւ մեզ որոշ հետաքրքիր մանրամասներ պատմեց: Սակայն պարոն Հարությունյանի հետ մեր ստանդարտ զրույցը սկսեցինք այս երկու տասնամյակների ընթացքում քանիցս հնչած այն հարցով, թե ի վերջո մեզ պե՞տք էր այդ պահին զինադադարի պայմանագիր կնքելը, եւ հնարավոր չէ՞ր ունենալ հակամարտությունն ավարտող վերջնական փաստաթուղթ: Առավել եւս, որ 21 տարի է անցել, դեռ ղարաբաղյան վերջնական հանգուցալուծումը չի երեւում:
- Եթե միայն մեզանից կախված լիներ, իհարկե կարելի էր նման խնդիր դնել: Բայց կար Ադրբեջանի գործոնը, եւ հարց էր, թե նա գնո՞ւմ էր նման խնդրի: Համենայնդեպս, այնպես չէ, որ Ադրբեջանը, այսպես ասած, վազելով եկել է այդ փաստաթուղթը ստորագրելու: Առավել եւս, չմոռանանք, որ դրանից առաջ էլ մի քանի անգամ նորից կնքվել է զինադադարի պայմանագիր եւ չի պահպանվել: Բայց ահա 1994թ. մայիսին ստեղծվեց մի այնպիսի իրավիճակ, որ հակամարտության գոտում ձեւավորվել էր ռազմաքաղաքական բալանս, եւ Ադրբեջանն էլ համաձայն չլինելով այդ վերջնական փաստաթղթին, այնուամենայնիվ, գնաց դրան: Ավելի կոնկրետ, Ադրբեջանը ենթադրում էր, թե ստորագրվում է մի փաստաթուղթ, որով հայկական զորքերը պետք է քաշվեին 1988թ. Լեռնային Ղարաբաղի սահմանները: Բայց երբ պարզվեց, որ դա այդպես չէ, մի պահ նույնիսկ փորձում էր հրաժարվել, բայց չստացվեց:
- Այսինքն` Ադրբեջանն ինչպե՞ս կարող էր սխալ սահմաններ ենթադրել, չէ՞ որ այդ ամենը պետք է ֆիքսված լիներ նաեւ պայմանագրով:
- Այո, Ադրբեջանը նախնական համաձայնեցված տարբերակով հենց այդպես էլ ենթադրում էր, որ նախ ֆիքսված շփման գծից առաջին երեք օրում զորքերը պետք է հետ քաշվեն 15 կմ-ով, իսկ դրանից 10 օր անց` Ղարաբաղի սահմանը:
- Բայց այս պահին ունենք բոլորովին այլ սահման: Այսինքն, ինչպե՞ս ստացվեց, որ նման պայմանների փոխարեն` ստորագրվեց այլ տարբերակ:
- Պարզապես, քննարկումների ընթացքում մենք հնչեցրինք տարածքների վերադարձ ենթադրող առաջարկ, եւ ադրբեջանական պաշտոնյաներն էլ ենթադրեցին, թե իրենց առաջարկն ընդունվել է: Բայց նրանք ընդամենը թյուրիմացության մեջ էին եւ հետո, երբ սկսեցինք քարտեզի վրա ֆիքսել պայմանավորվածությունները, այդ գործընթացին մասնակցող ադրբեջանական Գլխավոր շտաբի պետի տեղակալը զարմացել էր, թե ինչո՞ւ մեր զորքերը ետ չեն գնում: Երբ նրան բացատրեցի, թե ստորագրված փաստաթղթերով շփման գիծը հենց մեր ներկայացրած տարբերակն է ենթադրում, շտապեց Բաքու զանգահարել եւ Մոսկվա ժամանեց ադրբեջանական պատվիրակությունը, թե մենք այդ փաստաթուղթը չենք ստորագրելու, քանի որ Հեյդար Ալիեւը համաձայն չէ: Եվ դրանից հետո բավականին կոպիտ արտահայտվեց ՌԴ ՊՆ Գրաչովը, թե ստորագրել եք ու չե՞ք կատարում. "Այսպես վարկաբեկում եք նաեւ Ռուսաստանի միջնորդական առաքելությունը, եւ եթե փաստաթուղթը չհաստատելու դեպքում հայերը մտնեն Բաքու, ու դուք փորձեք ինձ հետ կապվել, լսափողը չեմ վերցնի": Դրանից հետո, ճիշտ է, Ադրբեջանը տարածեց տեղեկատվություն, թե Պաշտպանության նախարար Մամեդովը իրավունք չուներ նման փաստաթուղթ ստորագրել, բայց ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ի վերջո Բաքվին ստիպեց հաշտվել այդ իրողության հետ:
- Այսինքն, իրոք վախենալով, որ հայկական զորքերը կմտնեն Բաքո՞ւ:
- Համենայնդեպս, Գրաչովի նման կոշտ հայտարարությունն իր դերն ունեցավ:
- Բայց մեկ է, 21 տարի այս գործընթացը շարունակվում է, ու չգիտես էլ, թե դեռ ինչքան կշարունակվի: Հնարավոր չէ՞ր այն ժամանակ գտնել մեխանիզմ, որը կենթադրեր հակամարտության համեմատաբար արագ լուծում:
- Առհասարակ տարածքային հակամարտությունները, ինչպես պատմությունն է ցույց տալիս, հեշտ լուծում չեն ունենում: Լուծման երեք հիմնական տարբերակ կա: Առաջինը` կողմերը գալիս են համաձայնության, երկրորդը` կողմերից մեկը ռազմական հաղթանակ է տանում, եւ երրորդը` ստեղծվում է իրավիճակ, որ կողմերից մեկին առանց պատերազմի ստիպում են գնալ լուծման: Ղարաբաղի դեպքում Ադրբեջանը ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, կարծում եմ` մոտ ապագայում եւս չի համաձայնի բանակցային լուծման: Ռազմական առումով նա չի կարող հարցը լուծել, եւ մենք էլ մեր հերթին հակված չենք պատերազմի: Պարտադրանքի տարբերակն էլ գոնե այս պահին չի երեւում, քանի որ Մինսկի խմբի համանախագահ երկրները հազիվ թե կարողանան համաձայնության գալ:
Բայց ամբողջ հարցն այն է, որ մենք խնդիր չունենք, ավելի ճիշտ, մենք խնդիրը լուծել ենք: Եթե այլ լուծում ենք փնտրում, ուրեմն պետք է տալ Ղարաբաղը, ու վերջ, ամեն ինչ կավարտվի: Բայց պարզ է, որ դա մեր տարբերակը չէ: Սակայն ունենք ստատուս-քվո, որը մեզ բավարարում է, եւ պետք է պարզապես դա պահպանել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ