Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՀԷՑ-Ի ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ԳՏՆՎԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼ ԴԱՇՏՈՒՄ"

Արխիվ 12-16

"ՀԷՑ-Ի ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
ԳՏՆՎԵԼ ԵՆ ԿՐԻՄԻՆԱԼ ԴԱՇՏՈՒՄ"


Էլեկտրաէներգիայի թանկացման "Հայաստանի էլեկտրական ցանցերի" ¥ՀԷՑ¤ խայտառակ հայցը քանիցս կապվեց մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի անվան հետ, դե նպատակն այն է, որ սակագները բարձրացվեն մինչ նրա կողմից ընկերությունը ձեռք բերելը, որ հետո թանկացումը չկապվի Կարապետյանի անվան հետ: Մինչդեռ, Ս. Կարապետյանի եղբայրըª ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, միանգամայն այլ կարծիքի է:
Համենայնդեպսª Կ. Կարապետյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ այդ կերպ. "Փորձ է արվում առկա վիճակի համար իրական մեղավորներին ստվերում թողնել եւ պատասխանատվությունը գցել կառույցի ու անհատի վրա, ով նույնիսկ տարրական տրամաբանությամբ ոչ մի առնչություն չունի ստեղծված ծանր կացության հետ": Ավելին, որ մեղավորներին հենց ՀԷՑ-ում պետք է փնտրել, քանի որ. "Մենք գործ ունենք մասնավոր կառույցի հետ, որն անցած տարիներին կուտակել է մոտ 250 մլն դոլարի պարտք, մեր կարծիքով, մի շարք սուբյեկտիվ պատճառներով...": Եվ, վերջապես, որ Ս. Կարապետյանը միտք անգամ չունի ՀԷՑ-ը գնել. "ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող...":
Այսպիսովª նորից առաջ է գալիս այն հարցը, թե որն է սակագների նման կատաղի թանկացման ցանկության իմաստը, որքանով է հիմնավորված այդ թանկացումը: Հարցի պատասխանը նախ փորձեցինք ստանալ տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ:
- Այս պահին մենք հայտնվել ենք շատ իրարամերժ եւ հանրապետության համար չափազանց դժվար իրավիճակում: Դա պայմանավորված է նրանով, որ այն ամբողջ ներդրումները, որոնք  կոչված են եղել ՀԷՑ-ի արդիականացմանը եւ շահագործմանը, ըստ էության, կարծես թե փոշիացել են, անհետացել են: Այս պարագայում այսօր մենք ունենք ոչ արդյունավետ եւ ոչ ժամանակակից էներգահամակարգ: Այդ իսկ պատճառով, այսօր ուզում ենք, թե` ոչ, ի վիճակի ենք, թե չէ, այդ գումարները վճարելու ենք. հանրապետությունը ի վերջո պետք է ունենա անվտանգ էներգահամակարգ: Դրա համար հարկավոր է այդ բարդ ինժեներական համակարգը գոնե մի փոքր վերականգնել, մի փոքր ժամանակակից դարձնել, եւ այդ առումով կարծես թե ախուսափելի է էլեկտրաէներգիայի թանկացումը: Իհարկե հայտնի է, որ այսօր հանրապետության բնակչությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում` չի կարողանում գոյություն ունեցող սակագնի պայմաններում արժանավայել սպառում ապահովել: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ եթե գոնե մեկ անգամ մենք կարողանանք արդիականացնել կամ, այսպես ասած, կապիտալ նորոգման ենթարկենք ամբողջ էներգահամակարգը, ապա այլընտրանք չի մնում, քան էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելը:
- Ստացվում է, որ ՀԷՑ-ի ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով այսօր բնակչությո՞ւնն է ստիպված ավելի գումար վճարել:
- Այո, որքան էլ ցավալի է, բայց փաստացի այդպես է ստացվում` ՀԷՑ-ի մսխած գումարներն այսօր բնակչությունը պետք է տեղը դնի: Հասկանալի է, որ ՀԷՑ-ի ոչ արդյունավետ աշխատանքը պայմանավորված է նրանց նախկին շահագործողներով, ովքեր, ըստ էության ՀԷՑ-ին ուղղված գումարները նպատակին չեն ծառայեցրել: Դա այնքան ակնհայտ է, այնքան ցցուն: Հիմա, էլի եմ կրկնում, այս ամենն արդեն տեղի է ունեցել, եւ ստեղծված իրավիճակում մեզ այլընտրանք չի մնում:  Ես չեմ խուսափի բարձրաձայնելուց, որ, այո, նախորդները` ՀԷՑ-ի շահագործողները, գտնվել են կրիմինալ դաշտում:  Եվ, բնականաբար, նման վիճակում թողնել այս համակարգը, այլեւս հնարավոր չէ, իսկ այդ համակարգի նորացումը պահանջում է ֆինանսական միջոցներ, ներդրումներ, եւ քանի որ մենք ուրիշ տեղից ներդրումներ չունենք, առավելեւս որեւէ մեկը հակված չէ դա անելու` պարտադրված մենք սակագինը բարձրացնելու ենք: Կարծում եմ, որ եթե քաղաքացին տիրապետի ճիշտ եւ հավաստի  ինֆորմացիայի, ապա նա պատրաստ կլինի ընկալել ստեղծված դժվար իրավիճակը: Իսկ այսօր, ցավոք, կա վստահության բացակայություն: Որոշումները կայացվում են հանկարծակի, ինչին քաղաքացիները սուր են արձագանքում:
- Ովքե՞ր են ստեղծված իրավիճակի պատասխանատուները:
- Պատասխանատուններն այնքան ակնհայտ են, մարդիկ, ովքեր ոչնչացրել են այդ գումարները, որոնք պետք է ներդնեին խնդիրների, ծրագրերի իրականացման մեջ: Ես հիմա չէի ցանկանա անուններ տալ, բայց վստահ եմ, որ որոշում ընդունողները շատ լավ գիտեն, որտեղ են գնացել այդ գումարները:
Մենք փորձեցինք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ պարզաբանումներ ստանալ նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, որտեղից մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը մասնավորապես ասաց. "Ըստ կարգի` հայտը պաշտոնապես մուտքագրելուց հետո հանձնաժողովը կարող է այն ուսումասիրել 80 աշխատանքային օրվա ընթացքում: 80 աշխատանքային օրը իր մեջ ներառում է 5 օր հայտի փաթեթը ստուգելու համար, որից հետո կամ հայտը ընդունվում է ուսումնասիրության, կամ կրկին վերադարձվում է ընկերություն":
Այս ամենով հանդերձª պարոն Բոստանջյանի գնահատականներն ինչքան որ ընդունելի, նույնքան էլª անընդունելի են: Ընդունելի են այնքանով, որ ՀԷՑ-ի փողերը գողացել ու գողանում են: Ավելին. վերցվել է առնվազն 200-300 միլիոն դոլար վարկ, ու դա էլ մեծ մասամբ կերել են: Ընդունելի է նաեւ, որ Հայաստանը պարզապես չի կարող չունենալ գոնե մինիմալ չափանիշներին համապատասխան էլ.ցանցեր:
Միայն թե, անհասկանալի է, թե ինչու դա պետք է արվի երկրի բնակչության հաշվին: Նախª ՀԷՑ-ն ունի սեփականատեր, որն էլ պատասխանատու է իր գողերի համար: Իսկ այդ գողերին գտնելը, գողոնը վերականգնելը արդեն "շարքային ուչաստկովիի" գործ է, որը պետք է արվի մինչ ամեն մի թանկացում, եւ անկախ նրանից, թե գողերը Ռուսաստանո՞ւմ են, թե Հայաստանում: Երկրորդը. եթե ՀԷՑ-երի սեփականատերերը չցանկանան իրենց գողերի համար պատասխան տալ, ապա Հայաստանը պարզապես պարտավոր է պետականացնել այդ ընկերությունը, ինչին վստահ ենք, Մոսկվայում էլ համապատասխան ձեւով կնայեն: Կամ եթե պարզվի, որ ոչ մի գողություն էլ չի եղել, ապա արդեն ոլորտի պատասխանատու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է բացատրի, թե ինչու է այս վիճակը: Չէ որ այս կառույցն է, որ մշտապես ուսումնասիրել է ՀԷՑ-ի հաշվետվությունները, սակագներ սահմանել: Ու եթե հիմա պարզվում է, որ իրոք վիճակն այդքան վատ է, ապա նաեւ այս հանձնաժողովի պատասխանատվության հարցն է առաջին պլանում:
Եվ, վերջապես, պետք է նաեւ ուսումնասիրել այն ժամանակահատվածը, երբ ՀԷՑ-ը կոպեկներով ¥կաշառքները չհաշված¤ մասնավորեցրին, թե դա արվում է ներդրումների համար: Եվ ահա այդ նույն մասնավորեցնողները, ովքեր նման ահռելի վնասներ տվեցին պետությանը, իրենց հերթին պետք է պատասխան տան, այդ թվումª սեփական գույքով: Եվ եթե այդքանից հետո էլի գումարի կարիք լինի, այս դեպքում արդեն որքան էլ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվի, համոզված ենք, որ մարդիկ արդեն բոլորովին այլ հայացքով կնայեն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ