Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆՈՐԱՑՆԵԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԲԱՆԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ"

Արխիվ 12-16

"ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆՈՐԱՑՆԵԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԲԱՆԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ"

Մայիսի 21-22-ը Ռիգայում տեղի կունենա Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել իր անունը նշել, հայտնել  է, որ  գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումը: Պաշտոնյան նաեւ հույս է հայտնել, որ Ռիգայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները գործի կդնեն հնարավոր բոլոր ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար: Ի՞նչ է նշանակում դա, հնարավո՞ր է, որ այս կերպ ԼՂ բանակցային գործընթացը մտնի ակտիվ փուլ, դա ինչ-որ կապ ունի՞ Ֆրանսիայի նախագահ Օլանդի ապրիլի 24-ին Երեւան եւ հաջորդ օրըª Բաքու կատարած այցի հետ: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ խոսքով` դժվար է ասել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անսպասելի հանդիպումը կբերի բանակցային գործընթացի ակտիվացմանը: Քաղաքագետի համար ավելի հավանական է, որ Ռիգայում կհանդիպեն ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, այլª արտգործնախարարները. "Այս հանդիպումը համանախագահների կողմից պարտադրանք է` հայ-ադրբեջանական սահմանին կայուն իրավիճակ պահպանելու համար: Սպասելի չէ, որ Մինսկի խումբը փորձում է ակտիվացնել բանակցային գործընթացը, բայց որ նման հանդիպումներով երկու կողմերին պարտավորեցնում են խաղաղության` փաստ է: Նշեմ, որ բացի Հայաստանից ոչ մեկին ձեռնտու չէ բանակցային գործընթացի ակտիվացումն ու ԼՂ հիմնահարցի լուծումը: Բացի դրանից, Ադրբեջանն անում է ամեն ինչ,  բանակցային գործընթացը ոչ ճիշտ հունով տանելու համար: Այդ պատաճառով էլ Մինսկի խումբը իր գործողություններով փորձում է գոնե այս  ոչ պատերազմական իրավիճակը պահպանել: Հանդիպումից սպասելիքներ չունեմ":
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ փաստեց, որ ԼՂ բանակցային գործընթացի ակտիվացման համար դեռեւս չկան նախադրյալներ, այսինքն` չկան նոր մշակված փաստաթղթեր, սկզբունքներ եւ այլն. "Ընդհակառակը` ադրբեջանական կողմից պատերազմի սպառնալիքը նույն թափով շարունակվում է, իսկ հայկական կողմը բնականաբար չի գնում զիջումների, եւ այս իրավիճակում հնարավոր չէ ակտիվացնել բանակցային գործընթացը: Նախատեսված հանդիպումը պարզապես արհեստական հանդիպում է լինելու, որտեղ երկու կողմերն էլ կմնան իրենց համոզմունքներին: Սա հանդիպում է հանդիպելու համար, որի ընթացքում հնարավոր է հայ-ադրբեջանական սահմանին հավելյալ լարվածություն նկատենք":
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ փաստեց, որ Ռիգայում նախանշված հնարավոր հանդիպմամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները փորձեր են անում ակտիվացնել բանակցային գործընթացը, որն այժմ` կարելի է ասել, գոյություն չունի. "Սա հերթական հադիպումն է, որով փորձում են ակտիվացնել, նորացնել եւ նոր շունչ հաղորդել մինչեւ այժմ գոյություն չունեցող բանակցային գործընթացին: Այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես թե ունի որոշակի փոխհամաձայնություն: Թե ինչ հաջորդականությամբ տեղի կունենան գործողությունները, կտեսնենք հանդիպումից հետո":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ