Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ՄՏՆԵԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Արխիվ 12-16

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ՄՏՆԵԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Փետրվարին կառավարության որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը դեռեւս ձեւավորման ճանապարհին է, իսկ մայիսի 13-ին կլրանա խորհրդում հասարակական կազմակերպությունների մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետը: Խորհրդի կազմում խորհրդարանական խմբակցություններից ներկայացուցիչներ ընդգրկելու համար կառավարության աշխատակազմը դիմել է խորհրդարանին, սակայն ԱԺ խմբակցությունների մի մասը հրաժարվում են միանալ կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներին, մի մասն էլ համաձայում են, եթե...
Մասնավորապես ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մասնակցել, եթե աշխատանքները ձեւական չլինեն, "Ժառանգությունը" առաջարկություններ է ներկայացրել, եւ եթե դրանք ընդունվեն, ապա համաձայն է մասնակցել, իսկ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը առանց "եթե"-ների, կոնկրետ մերժել են համագործակցության հրավերը:
"Իրավունքը" փորձեց պարզել, թե ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը ինչու են հրաժարվում նման հնարավորությունից: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հերթական անգամ փայլատակեց մտքի գոհարներով եւ ասաց, որ իրենք հրաժարվել են մասնակցել խորհրդի աշխատանքերին, քանի որ լիովին վստահում են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: "Մեր ներկայացուցիչը խորհրդում Գագիկ Խաչատրյանն է",- արագ` 10 վայրկյանում, պատասխանեց Արամ Մանուկյանը: Երբ խնդրեցինք, որ առավել մանրամասնի, թե ինչ նկատի ունի` դա ասելով, պատասխանեց, որ ուներ 10 վայրկյան ժամանակ այս կարեւոր հարցի համար: Դե ինչ, ամեն քաղաքական գործիչ կամ կուսակցություն յուրովի է ընկալում թե՛ կոռուպցիայի դեմ պայքարը, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ներկայացուցիչ ունենալու կարեւորությունը: Իսկ ՀԱԿ-ի, կամ ավելի ճիշտ, ՀՀՇ-ի պարագայում, ինչ խոսք, դժվար է խոսել այդ մասին, քանի որ 90-ականներին անգամ, կոռուպցիա բառն անիմաստ էր արտաբերելը:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու պատճառը ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանի տեղեկացմամբ` պայմանավորված է նրանով, որ ՕԵԿ-ը նպատակահարմար չի գտնում մասնակցել խորհրդի աշխատանքներին, քանի որ այն վստահություն չի ներշնչում: "Մեր կարծիքով` հակակոռուպցիոն հանձնաժողովը պետք է լինի անկախ մարմին, եւ նրանում ներգրավված կազմակերպությունները, անհատները, եւ կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է լինեն անկախ, որպեսզի նրա գործունեության արդյունավետությունը բարձր լինի: Նրանք պետք է, այսպես ասած, իշխանության ձեռքի տակ չլինեն, որպեսզի գործունեությունը լինի հնարավորինս արդյունավետ: Խնդիրը ընդամենը սրա մեջ է",- ասաց Ա. Միսակյանը:
Հետաքրքիր է, տեսնես այս նույն կարծիքը կունենա՞ր ՕԵԿ-ը անցյալ տարի, երբ դեռ կոալիցիայի անդամ էր:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ