"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ" ԽՈՍՆԱԿԸ ԱՆՑՆՈՒՄ Է ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16ԱՆՑՆՈՒՄ Է ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹՅԱՆ
Քաղաքականապես պարապության մատնված եւ հեղափոխության մուրազը փորը մնացած "Ժառանգության" մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը նման է, որ հույժ նեղացել է սեփական ստամոքսից եւ քաղաքական դժգոհության իր ամբողջ լիցքը շուռ է տվել դեպի ինքնազրկում: Իր ֆեյսբուքյան էջում նա բավականին տարօրինակ գրառում է թողել, որից երեւում է, որ գտնվում է դեպի բուսակերություն տանող ճանապարհին:
– Հեղափոխությունը սկսվեց, բայց իմ մեջ...
Հիմա հայտարարում եմ, որ այսուհետ իմ սննդակարգից հանում եմ մսեղենը, ձկնեղենը դեռ կօգտագործեմ...
Սա հայտարարում եմ, ոչ թե նրա համար, որ հերոսություն եմ անում, այլ որ ուզում եմ ամեն մեկս մտածենք ճիշտ սննդակարգի մասին, սնվելու մշակույթի մասին...
Բացի այդ, մտածեք, որ երբ ուզում եք փոփոխությունների գնալ, պետք է սեփական ստամոքսի հետ բոլոր հարցերը լուծել... Ես անցնում եմ էդ ճամփով....
Մեկ էլ, թե շանս ունենաք բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանի հետ զրուցելու, արեք առանց մի վայրկյան մտածելու... Անչափ տալու բան ունի, խորք ունի... թե կարող եք վերցրեք, բայց էնքան, որ ծանրության տակ չմնաք:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
