ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՆԵՂԱՑԵԼ Է` ՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ՞Ց
Արխիվ 12-16
Օրերս մամուլում շրջանառվում էր, թե ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ խիստ նեղացել է իր, համենայնդեպս, խորհրդարանական ընկեր, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՑ: Տեղեկությունների իսկությունը պարզելու համար "Իրավունքը" փորձեց կապ հաստատել պարոն Դեմիրճյանի հետ, սակայն ապարդյուն: Թեպետ սա բոլորովին էլ նորություն չէր, քանի որ Ազգային ժողովում Ս. Դեմիրճյանը պարփակվել է իր մեջ ու այս կամ այն լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին ի պատասխան` ամեն անգամ մի բան հորինելով, շտապ հեռանում է:
Ըստ էության, խորհրդարանական դաշտում նա շփվում է միայն Գ. Ջհանգիրյանի հետ եւ եթե, իսկապես, նրան հիասթափեցրել է հին ընկերը, ապա կարելի է ենթադրել, որ նա ԱԺ-ում կմնա միայնակ ու լքված:ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
