ՍԷՖԻԼՅԱՆՆ ՍԿՍԵԼ Է ԲԱՐԿԱՆԱ՞Լ
Արխիվ 12-16ՍԷՖԻԼՅԱՆՆ ՍԿՍԵԼ Է ԲԱՐԿԱՆԱ՞Լ
Ըստ "Հիմնադիր խորհրդարանին" մոտ կանգնած աղբյուրի` Ժիրայր Սէֆիլյանը խիստ վրդովվել է այն իրողությունից, որ իրենց հարող սկանդալային գենդերային ակտիվիստուհի Գայանե Առուստամյանը դրսեւորում է ծայրահեղ անհավասարակշիռ պահվածք: "Հիմնադիր խորհրդարանի" առաջնորդը անընդունելի էր համարել այն փաստը, որ Գայանե Առուստամյանը փողոցում սուլող ոստիկանին անպատվել էր` ասելով. "Ինչո՞ւ ես սուլում, էշ", ինչի արդյունքում հայտնվել էր Ոստիկանությունում եւ այնտեղ արժանացել համապատասխան վերաբերմունքի: Վերջին կաթիլը Սէֆիլյանի համար այն էր, որ Առուստամյանը իր ներկայությամբ պաշտպանել է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում ծիածանագույն դրոշով ակցիայի փորձ արած թափթփուկներին, ինչից հետո Սէֆիլյանը նրան հայտնել է, որ այլեւս չհամարձակվի նույնիսկ մեկ կիլոմետր մոտիկ գալ "Հիմնադիր խորհրդարանին": Սակայն "Հիմնադիր խորհրդարանի", այսպես կոչված, "Հայ կանանց ճակատ" կառույցը համաձայն չէ առաջնորդի որոշման հետ եւ փորձում է մեղմել Սէֆիլյանի զայրույթը:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
