ԱԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ "ԲՈՉԿԱ ԳԼՈՐԵՑ" ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻ ՎՐԱ
Արխիվ 12-16ԱԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ "ԲՈՉԿԱ ԳԼՈՐԵՑ"
ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻ ՎՐԱ
Երեկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստից դուրս եկած ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՑ լրագրողներս փորձեցինք մի քանի հարցի պատասխան ստանալ, սակայն ստացանք բավական անկանխատեսելի քմծիծաղով պատասխան. "Միրումյանն այնտեղ նստած է, իրեն հարցեր կտաք": Խոսքը վերաբերում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ, իսկ թե ինչ չի կարողանում նրա հետ կիսել պարոն Տերտերյանը, դժվար է կանխագուշակել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
