Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՈՂՈՔԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱՐՈՒՅԹ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ

Արխիվ 12-16

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՈՂՈՔԸ ՎՃՌԱԲԵԿ

ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱՐՈՒՅԹ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ

 

«Իրավունքը» շարունակում  է ուշադրության կենտրոնում պահել ազատամարտիկ Վարդան Դարբազյանի տան խնդիրը:

Հիշեցնենք` ամեն ինչ սկսվել է 1988 թ-ին, երբ Դարբազյանները գնել են Մադոյան փողոցի 24 տունը մայր ու որդի Արմենուհի և Անդրանիկ Սարգսյաններից՝ իրենց հարևանից, վճարելով 12.000 ռուբլի, սակայն այդ գումարի դիմաց որևէ փաստաթուղթ չեն վերցրել: Հետագայում Սարգսյանների ժառանգ Մելինե Սարգսյանը չեղյալ է համարել հարեւանների այդ գործարքը եւ պահաջել ազատել բնակարանը: Գործը հասել է դատական ատյաններին, մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 4-ին, մերժել է Վարդուհի Գևորգյանի հայցը, որով պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան և տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր:


«Իրավունքը» 2014 թվականի սեպտեմբերի 24-ի հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Դարբազյանների ընտանիքին սեպտեմբերի 12-ին ԴԱՀԿ-ի միջոցով վտարվել են: Ազատամարտիկի ընտանիքը, սակայն, ձեռքերը ծալած չի նստել: Վարձել է փաստաբան ու դիմել վերաքննիչ դատարան, որը եւս մերժել է Դարբազյանների հայցը:

Այսօր Դարբազյանների փաստաբան Վարդան Զուռնաչյանից  «Իրավունքը» տեղեկացավ, որ վճռաբեկ դատարանը Դարբազյանների բողոքը վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել:  «Մնում է վարչական դատարանում փորձենք պայքարել»,- ասաց փաստաբանը:

Ի դեպ, Վարդան Զուռնաչյանը չբացառեց, որ վերոնշյալ խնդրի հարցով կդիմեն ՄԻԵԴ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ