Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԴԵՊԻ ԵՏՄ ԲԱՔՎԻ ՈՒՂԻՆ ԵՐԵՎԱՆՈՎ Է ԱՆՑՆԵԼՈՒ

Արխիվ 12-16

ԴԵՊԻ ԵՏՄ ԲԱՔՎԻ ՈՒՂԻՆ ԵՐԵՎԱՆՈՎ Է ԱՆՑՆԵԼՈՒ


Երեկ սեւծովյան Նովոռոսիյսկում մեկնարկեց ու Միջերկրական ծովում կշարունակվի ռուս-չինական աննախադեպ ծովային համատեղ զորավարժությունները: Սրան զուգահեռ էլ Վրաստանում մեկնարկեցին վրաց-ամերիկյան զորավարժությունները, ինչի համար ամերիկացիները չէին զլացել Վրաստան հասցնել 14 միավոր "Բրեդլի" ծանր զրահատեխնիկա: Հասկանալի էª սրանք ոչ թե լայնամասշտաբ, այլ ցուցադրական գործընթացներ են: Բայց հաշվի առնենքª համաշխարհային առանցքային ուժերի ռազմական մկանների ցուցադրման: Այն էլª հենց մեր տարածաշրջանում...

ՌԻԳԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Թե այս բարդ իրավիճակում ինչպես են կողմնորոշվելու տարածաշրջանի երկրները, անշուշտ դառնում է օրակարգային հարց: Որոշակի կողմնորոշում արդեն բոլորն էլ ունեն: Այլ բան, որ այս իրավիճակը կարող է եւ խառնել բոլոր խաղաքարտերը:
Մասնավորապես Ադրբեջանն այս օրերին ակտիվանալով Թուրքմենստանից իր տարածքով, Վրաստանով եւ Թուրքիայով Եվրոպայի գազամատակարարման հայտնի հակառուսական ծրագրով, իհարկե ակնարկեց, որ նախապատվելի է համարում ամերիկյան աշխարհաքաղաքական ուղղությունը: Վրաստանն էլ, ընդունելով այդ զորավարժությունները, իր հերթին է նման հակումներ ցույց տալիս:
Այլ հարց, որª հարավկովկասյան տարածաշրջանում նման էներգետիկ կոմունիկացիաների ձեւավորումը, ինչը կարող է դառնալ մինչեւ իսկ Աֆղանստանում քիչ-քիչ աշխարհաքաղաքական շրջափակման մեջ հայտնվող ամերիկյան զորքերը տանող միակ ռազմավարական ուղին, առանց Հայաստանի հազիվ թե հնարավոր դառնա: Մեզ էլ նման ծրագրերի մեջ ներքաշելու մի վերջին հնարավորություն կարող է դառնալ մայիսի 21-22-ին Ռիգայում Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովը:
Ռիգայում Հայաստանի հետ որեւէ թղթի ստորագրման ցանկությունն ակնհայտորեն տեւական ժամանակ է, որ եվրամիութենական տարբեր տրամաչափի չինովնիկներին քուն ու դադար չի տալիս: Ընդ որումª վերջին ժամանակներս Եվրոպայում կտրուկ ակտիվացել է Հայոց ցեղասպանության ճանաչման թեման, եւ այս փուլում, հասկանալի է, Հայաստանն էլ իր հերթին է պարզապես պարտավոր նույնքան ջերմ ժպիտներով զրուցել եվրաչինովնիկության հետ: Բայց հազիվ թե ակնկալվող էֆեկտն ստացվի, քանի որ Հայաստանը քանիցս ամենասիրալիր տոնով ֆիքսել է, թե պատրաստ է ցանկացած հարցում խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը, միայն թե պետք է հաշվի առնել Երեւանի ունեցած պարտավորությունները Եվրասիական միությունում:
Չնայածª իրավիճակը կարող է եւ մի փոքր այլ ընթացք ստանալ, հաշվի առնելով, որ օրերս տարածվեցին խոսակցություններ, թե Ռիգայում կարող է եւ քննարկվել Ղարաբաղի հարցը, ավելինª Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով: Հասկանալի էª նման հանդիպում միշտ էլ կարող է լինել: Սակայն երբ հաշվի ենք առնում, որ հերթական այս հանդիպման մասին խոսակցություններն սկսվեցին Ֆրանսիայի նախագահ Օլանդի Երեւան ու Բաքու կատարած այցելությունից, դրանից անմիջապես հետո ԱԳ նախարարների մակարդակով Մինսկի խմբի շրջանակներում Փարիզում տեղի ունեցած քննարկումներից հազիվ երկու շաբաթ անց, դա արդեն խոսում է Օլանդի այցից առաջ մեր այն ենթադրության օգտին, որ այս փուլում Ղարաբաղի հետ կապված բավականին լուրջ ակտիվացում կարող է լինել: Այլ հարց, թե այս իրավիճակի հետ որքանով է առնչվում Ռուսաստանը, հաշվի առնելով Օլանդի հետ միասին Պուտինի Հայաստանում գտնվելու հանգամանքը, առավել եւս, որ այդ այցից բավականին առաջ ռուսական քաղաքական շրջանակներում էլ նման խոսակցություններ պտտվում էին:

ԱԼԻԵՎԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԿՐԱԽԸ


Մի խոսքովª այն տպավորությունն է, որ ղարաբաղյան թեման, նաեւ եվրոպական մեխանիզմների միջոցով, առաջին պլան է մղում Ֆրանսիան, բայց նրա թիկունքին կարելի է զգալ նաեւ Ռուսաստանի շունչը: Բայց նաեւ Ղարաբաղի հետ կապված ռեալ գործընթացը կարող է ոչ պակաս ձեռնտու լինել նաեւ ԱՄՆ-ի համար, թեկուզեւ այն առումով, որ դա կարող է իրագործելի դարձնել հիշատակված կոմունիկացիոն ծրագրերը: Հայաստանն էլ, կարծես թե փորձում է այդ ընդհանուր տենդենցներից ետ չմնալª միաժամանակ պահելով կապերը ռուսների, եվրոպացիների ու ամերիկացիների հետ: Միայն թե Ադրբեջանն է բավականին երկիմաստ դիրքերում:
Նկատի ունենք հետեւյալը. մոսկովյան հայտնի շքերթին, ինչպես հայտնի է, ներկա էր Իլհամ Ալիեւն ու նրա "ուղեղային կենտրոնի" համարում ունեցող եւ համատեղության կարգով կնոջª Մեհրիբան Ալիեւայի հետ: Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի նախագահ, ադրբեջանական մեջլիսի պատգամավոր Մեհրիբան խանումին հիշատակեցինքª նշելու համար, որ նա ապրիլի կեսերին էլի Մոսկվայում էր: Այցի պաշտոնական նպատակը հետաքրքիր չէ, իսկ ոչ պաշտոնականն ուղղված էր երկու խնդրի. ռուսական հրեական լոբբինգի աջակցությամբ ձախողել Վ. Պուտինի հայաստանյան այցը այն ռազմավարությամբ, թե Հայաստանը սերտորեն համագործակցում է Եվրոպայի հետ: Եվ երկրորդը. ցույց տալ, թե Ադրբեջանն է եվրոպացիների ու ամերիկացիների հետ թշնամացել, հայտնվել է նրանց ճնշումների կիզակետում եւ այդ ֆոնին կազմակերպել Վ. Պուտինի հանդիպումը Ի. Ալիեւի հետ: Ծրագիրը ձախողվեց, ինչը, ըստ ռուսական որոշ մասնագիտական աղբյուրների, Բաքվում էլ ավելի սրեց այն մտավախությունը, թե հայտնվել է Կրեմլի "սեւ ցուցակում": Այնուհետեւª Օլանդի Բաքու կատարած այցի ժամանակ նույնիսկ տեսախցիկները ֆիքսեցին, թե տիկին Ալիեւան ինչպես արարողակարգը կոպտորեն խախտելովª ամուսնու փոխարեն քանիցս տաք-տաք քննարկումների մեջ մտավ Ֆրանսիայի նախագահի հետ: Իսկ ահա նույն մասնագիտական աղբյուրները հուշում են, որ տիկին Ալիեւայի նյարդերը տեղի տվեցին ոչ թե Ղարաբաղի հետ կապված քննարկումների ժամանակ, այլ այն պահին, երբ, որքան էլ տարօրինակ հնչի, Օլանդը Ի. Ալիեւին հուշում էր այնքան էլ չոգեւորվել "Տրանսանատոլյան" գազատարի ամերիկյան ծրագրերով, ինչը խոստանում է նրան նորից դուրս բերել Ղարաբաղի հետ կապված օբյեկտիվ հարթությունից: Տիկին Ալիեւան էլ այդքան հուզվել էր, քանի որ, ըստ նույն աղբյուրների, նա այս հարցում որոշակի լոբբիստական պարտականություններ ունի: Եվ արդյունքումª նախագահ Ալիեւը ոգեւորվեց այդ ծրագրերով, եւ, ըստ նույն աղբյուրների. "Շատ ուշ կռահելով, որ սա արդեն նույնիսկ "սեւ ցուցակ" չէ, այլª ռուսների հետ իսկական թշնամանք": Մնում էր մայիսի 9-ին ինչ-որ կերպ լեզու գտնել Վ. Պուտինի հետ, եւ էլի հավատարիմ կնոջ որոշակի կապերի միջոցով: Բայց էլի ստիպված էր բավականին տհաճ փաստի բախվել. ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում նաեւ ՀՀ նախագահն իր ստորագրությամբ հաստատեց միության նոր անդամիª Ղրղզստանի մուտքը: Ու թեեւ Նազարբաեւը սկսեց խոսել ԵՏՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության ցանկության մասին, բայց Ալիեւը սկսեց կռահել, որ դա եւս կարող է իրականություն դառնալ մասնավորապես Հայաստանի հավանության դեպքում: Հենց այդ իրողությունն աչքի առաջ ունենալով էլ Ալիեւն սկսեց աջուձախ խոսել Ադրբեջանի ինքնուրույնության ու նման բաների մասին: Իսկ դա արդեն բավականին տհաճ վիճակում է դնում Նազարբաեւին, քանի որ արդեն ստիպված է կուլիսներում տալ այն հարցի պատասխանը, թե այսպե՞ս է Ադրբեջանը պատրաստվում համագործակցել ԵՏՄ-ի հետ:
Այսպիսովª Ալիեւը Մոսկվայից վերադարձավ ձեռնունայն, թեեւ զգացվում է, որ դրան անմիջապես հաջորդած ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի Ադրբեջան կատարած այցը իրավիճակը հարթելու փորձ էր: Բայց դրանով հանդերձ էլª Բաքուն արդեն պետք է որոշում կայացնի: Մի կողմիցª Նազարբաեւի քավորությամբ ԵՏՄ-ի հետ համագործակցությունն էª հաշվի առնելով նաեւ, որ երեկ հայտարարվեց, որ ԵՏՄ-ն ու Չինաստանը սկսում են ազատ առեւտրային գոտու ստեղծման մասին բանակցություններ, եւ կա այն վտանգը, որ ուշացնելու դեպքում  Չինաստանը վերջնականապես "Մետաքսի ճանապարհի" ծրագրում հաշվարկները միայն Հայաստանի հետ կկապի: Բայց համագործակցելու դեպքում էլª նաեւ Հայաստանի ստորագրությունն է պետք: Կա նաեւ երրորդ ուղղությունըª ամերիկյան ծրագրերը: Բայց Վաշինգտոնը շատ է հեռու, իսկ ԵՏՄ-ի ու Չինաստանի դերը գնալով միայն այնքան ընդգծված է դառնում, որ Մոսկվայում նույնիսկ Նազարբաեւն էր ամեն կերպ փորձում քայլ անգամ ետ չմնալ ՌԴ-ի եւ Չինաստանի լիդերներից:
Ահա այս իրավիճակում էլ կարող է տեղի ունենալ Ռիգայի համաժողովի շրջանակներում ղարաբաղյան քննարկումները: Իհարկե, եթե լուրջ զարգացումներ լինեն, Ալիեւին, թերեւս, կմնա միայն փորձել մի փոքր էլ ժամանակի վրա խաղալ: Բայց դրանից ընտրության հարցը չի փակվում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ