«ԱԼԱՇԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՉԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԻՆՉԵՒ ՉՊԱՐԶՎԻ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԸ»
Արխիվ 12-16«ԱԼԱՇԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՉԻ ԳՈՐԾԵԼՈՒ
ՄԻՆՉԵՒ ՉՊԱՐԶՎԻ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԸ»
«Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի մանակապարտեզը որոշ ժամանակ չի գործելու, մինչեւ որ չպարզվի, թե ինչն էր մանկապարտեզ հաճախող տասնմեկ երեխաների աղիքային ինֆեկցիայով վարակման պատճառը եւ աղբյուրը», -iravunk.com-ի հետ զրույցում ասաց Ալաշկերտ համայնքի ղեկավար Կարեն Հովհանիսյանը:
Գյուղապետի խոսքով.
- ԱՆ աշխատակիցների կողմից բակային շրջայցերը շարունակվում են, բայց փառք Աստծո նոր դեպքեր չեն հայտնաբերվել, իսկ վարակված երեխաներն էլ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք` մայիսի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Ալաշկերտ գյուղից «Արմավիր» ԲԿ էր տեղափոխվել 6 երեխա` նույն` թունավորման ախտանշաններով (լուծ, փսխում, ջերմություն, ընդհանուր թուլություն): Երեխաների վիճակը գնահատվել էր թեթև և միջին ծանրության: Ավելի ուշ մասնագետների այցից հետո գյուղում հայտնաբերվել և հիվանդանոց էր տեղափոխվել ևս 5 թունավորված երեխա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
