ԱՉՔԱՉԱՓՈՎ ՈՐՈՇԵԼ ԵՆ` ԷՄՄԻՆ ՀՂԻՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԱՄՍՈՒՄ Է
Արխիվ 12-16ԱՉՔԱՉԱՓՈՎ ՈՐՈՇԵԼ ԵՆ`
ԷՄՄԻՆ ՀՂԻՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԱՄՍՈՒՄ Է
Երգչուհի ԷՄՄԻԻՆ հայ հասարակությունը հաճախ է ամուսնացրել ու բաժանել, նույնիսկ մայրացրել, ապա հերքել այդ լուրը: Բայց, ինչ խոսք, ինչպես յուրաքանչյուր աղջիկ, Էմմին էլ գտավ իր կյանքի կեսին: Չնայած միշտ էլ իր անձնական կյանքը երգչուհին գաղտնի է պահել հանրությունից, միեւնույնն է, օրեր առաջ ինքն անձամբ հայտնեց, որ ամիսներ առաջ ԱՄՆ-ում օրինականացրել է հարաբերություններն իր սիրելիի հետ: Շատերը նրան շնորհավորելու փոխարեն մեղադրեցին` գաղտնի է ամուսնացել:
Ինչեւէ, մտաբերենք, որ ամիսներ առաջ` հաղորդումներից մեկի ժամանակ հաղորդավար Ավետ Բարսեղյանն ակնարկել էր` երգչուհի Էմմին անձնական կյանքը
դասավորելու համար մեկնում է ԱՄՆ: Չնայած դրանից հետո երգչուհին հարցազրույցներում հերքում էր դա: Այնուամենայնիվ, նույն սկզբունքով համացանցում ակտիվ քննարկվում է երգչուհու հղի լինելու կամ չլինելու հարցը, ավելին, նույնիսկ արդեն երգչուհու համացանցի լուսանկարներից աչքաչափով որոշել են` Էմմին հղիության 4-րդ ամսում է:
Ամեն դեպքում, մի պահ չմոռանանք, որ հանրային մարդիկ էլ ունեն անձնական կյանք եւ հանրության աչքից հեռու ազատ ապրելու իրավունք:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
