ԱՄՓՈՓՎԵՑ ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ VII ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ԱՄՓՈՓՎԵՑ ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ VII ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2015թ. ապրիլի 10-30-ը Գյումրի քաղաքում կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին:
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են. ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:
Միայն մասնակիցների քանակը եւ մասնակից երկրների աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական եւ երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը, որին այս տարի մասնակցեցին շուրջ 2800 մարդ , որից 721-ը՝ աշխարհի 36 երկրներից, մնացածը Հայաստանի բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից:
Մրցույթի 14 անվանակարգերում մասնակցում էին երաժիշտ-կատարողներ հետեւյալ երկրներից . ԱՄՆ, Անգլիա, Ավստրիա, Բելոռուսիա, Բելգիա, Գերմանիա, Եգիպտոս, Եմեն, Էստոնիա, Թուրքմենիա, Իրան, Իտալիա, Իսպանիա, Իրաք, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, ԼՂՀ, Լիբանան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սիրիա, Սերբիա, Սուդան, Վրաստան, Տաջիկստան, Տայվան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա:
Մրցութային ծրագրի ունկընդրումները կատարվեցին ապրիլի 10-30ը Գյումրու մշակութային եւ ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն եւ էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն):
Մասնակիցները հանդես եկան հինգ տարիքային խմբերով. 14 մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված էին 85 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 20 երկրներից: 46 ենթաանվանակարգերում I,II,III կարգի դափնեկրի կոչմանը արժանացան 566 մասնակիցներ (1-ին տեղ-266մասնակից,2-րդ տեղ-123մասնակից,3-րդ տեղ-177մասնակից), իսկ 11 անվանակարգերում բացարձակ հաղթողները արժանացան «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի բարձրագույն պարգեւին՝ Մեծ մրցանակին: 333 մասնակիցներ ստացան տարբեր խրախուսական դիպլոմներ,121-ը շնորհակալագրեր, այդ թվում՝ «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող», «Մասնագիտական հանձնաժողովի խրախուսական», «Բեմական հմայք», «Ազգային երգի լավագույն կատարող» եւ այլն: Մրցույթ-փառատոնի մասնակիցների համար սահմանված են նաեւ բազմաթիվ այլ մրցանակներ եւ հուշանվերներ:
Փառատոնի օրերին նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երեւանում անցկացվեցին 151 վարպետության դասեր:
Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների առաջավոր երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում արծարծվեցին գիտամանկավարժական մի շարք խնդիրներ, կատարվեց առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար, կնքվեցին երկկողմ պայմանագրեր:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվեց նաև Մշակույթների երկխոսություն միջազգային 9րդ գիտաժողովը, որին մասնակցեցին շուրջ 5տասնյակ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնին հրավիրված էին 20 կոնսերվատորիաների պատվիրակություններ:
Փառատոնի օրերին իրականացվեց մեծ մշակութային ծրագիր նվիրված Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին: Մրցույթ-փառատոնի մասնակիցները եւ հյուրերը այցելեցին Ցեղասպանության թանգարան ,Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Մասնակիցները եւ հյուրերը ծանոթացան նաեւ Գյումրիի եւ Շիրակի մարզի (Հառիճ, Սառնաղբյուր, Մարմաշեն) պատմաճարտարապետական հուշարձաններին,եղան Երեւանում եւ Էջմիածնում,Գառնիում,Գեղարդում,Օշականում եւ այլուր:
«Վեածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մեծ մրցանակակիրներն դարձան
Անդրեյ Կուրբետ /Հայաստան/ ,անվանակարգը՝դաշնամուր
Ռոման Խալմատով /Ուկրաինա /անվանակարգը՝լարային գործիքներ
Սերգեյ Մուրիչին /Բելոռուսիա/անվանակարգը՝փողային գործիքներ
Բալդրյան Նարեկ /Հայաստան/ անվանակարգը՝ակադեմիական երգեցողություն
Սիրանուշ Խաչատրյան/Հայաստան/ անվանակարգը՝ակադեմիական երգեցողություն
Ալիսա Գոլցեւա եւ Աննա Գաչինա /Ռուսաստան/ անվանակարգը՝դաշնամուրային դուետ
Սոնա Գրիգորյան /Հայաստան/ անվանակարգը՝ժողովրդական գործիքներ
Նարեկ Կազազյան /Հայաստան/ անվանակարգը՝ժողովրդական գործիքներ
Երեւանի թիվ 13 հատուկ դպրոցի նվագախումբ /Հայաստան/ անվանակարգը՝ազգային նվագարանների նվագախմբեր եւ անսամբլ
Մերի Վարդանյան /Հայաստան/ անվանակարգը՝էստրադային-ջազային երգեցողություն
Ղազախստանի Ալմաաթայի Չայկովսկու անվան պետական «Այկերեմ»նվագախումբ /Ղազախստան»անվանակարգը՝ազգային նվագարաններ եւ երգչախումբ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
