Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԵԾԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՎԵԼ Է ՄԵԿ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ

Արխիվ 12-16

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԵԾԻ ԳՈՐԾՈՎ

ՀԱՐՑԱՔՆՎԵԼ Է ՄԵԿ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ



Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։ Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու եւ նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Հարցաքննվել են ավելի քան մեկ տասնյակ անձ, նրանց թվում գործով տուժող ճանաչված Հ.Զաքարյանը, նրա ծնողները, եղբայրները։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ հնարավոր ականատես վկաների, միջադեպին մասնակցած անձանց իրական շրջանակը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ ծանուցագրեր են ուղարկվել տարբեր անձանց՝ հարցաքննության ներկայանալու։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ որոշում է կայացվել օրենքով սահմանված կարգով հարցաքննության չներկայացած անձանց, նրանց թվում՝ Տ.Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ