Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՇԱՆԳԱԼԻ ՍԱՐՍԱՓԸ` 40-50 ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ՇԱՆԳԱԼԻ ՍԱՐՍԱՓԸ` 40-50 ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅԱՄԲ

 

Մայիսի 18-ին լույս կտեսնի ռուսալեզու «Геноциды Езидского народа или Кошмар Шангала» գիրքը, որտեղ որոշակի անդրադարձ է կատարվել տարբեր ժամանակներում եզդիների դեմ իրականացված ջարդերին ու հիմնական ներկայացված է վերջին շրջանի Հյուսիսային Իրաքի Շանգալի մարզում Իսլամական Պետություն Ահաբեկչական Խմբավորման գրոհայինների կողմից եզդիների դեմ իրականացվող ոճրագործությանը», - այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց հենց գրքի հեղինակը` Միդիա-Շանգալ Եզդիների Ազգային Միավորում ՀԿ նախագահի օգնական ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆՆ ու պատմեց, թե ինչպես է ծնվել այս գիրքը գրելու ու հրատարակելու գաղափարը.

-Երբեք մտքովս չէր անցնի իմ հավաքած նյութերը գրքի միջոցով ընթերցողին ներկայացնել, եթե ինձ սատար չկանգնեին իմ ընկերները, որոնց խորհրդով գրքին հանձնեցի այս ամենը: Կխոստովանեմ` ես ո՛չ պրոֆեսիոնալ գրող եմ, ո՛չ գիտնական, ո՛չ բանասեր: Այս ամենը ինձ մոտ քիչ, թե շատ ստացվեց, քանի որ բավականին տխրություն եւ հոգի եմ ներդրել դրա մեջ: Այս ամենի վրա աշխատել եմ գրեթե 6 ամիս, այսինքն` դեկտեմբեր ամսից: Փորձում էի արագ տեմպով աշխատել նախքան կլրանար 2014թ.-ի Շանգալում տեղի ունեցած Ցեղասպանության մեկ տարին: Այսինքն` որոշեցինք ընկերներիս հետ մեկ գիրք հրատարակել` նախքան տարին լրանալը:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ գիրքըլույս կտեսնի ռուսերենտարբերակով:

- Ռուսերեն տարբերակն ընտրեցինք նրա համար, քանի որ գրքի առաջին 300 օրինակները վաճառվելու է Ռուսաստանում: Բացի դա ռուսերեն տարբերակով փորձում ենք գիրքը միջազգայնացնել, որպեսզի ավելի մեծ խավին հասանելի լինի: Հետագայում նախատեսում ենք անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով հրատարակել այն:

-Հետաքրքիր է գրքո՞ւմ ընթերցողը կգտնի փաստագրական տեղեկություննե՞ր,սարսափելի դեպքերի գեղարվեստական արտացոլո՞ւմ, թե՞ ականատեսների վկայություններ:

- Գրքում կլինի մոտավորապես 40-50 ականատեսների վկայություններ: Քանի որ գիրքը առաջինն է, ուստի` գրքում փորձել ենք ամեն ինչին անդրադառնալ: Մինչեւ մյուս տարի լույս կտեսնի նաեւ մեկ այլ գիրք, որտեղ միմիայն ականատեսների մոտավորապես 500 վկայություններ կլինեն:

- Բնական է, որ շատ բարդ կլիներ գրել այս ամենի մասին, եթե ինքներդ սեփական աչքով տեսած չլինեիք, թե ինչ է կատարվում Իրաքում…

–Անցած ամիս եղա Իրաքում եւ այցելեցի մեր 423 հազար ու ավելի փախստական եզդիներին: Նրանք ապրում են «Յունիսեֆի» տրամադրած վրանների տակ` անհույս եւ առանց որեւէ հեռանկարի: Երեխաները հիվանդ են, մահանում են: Ունենք շատ որբ երեխաներ: Հնարավոր չէ պատկերացնել, որ այժմյան քաղաքակրթության դարաշրջանում հնարավոր է այսպես ապրել:

Հավելենք, որ «Геноциды Езидского народа или Кошмар Шангала» գրքում տեղ են գտել նաեւ վերջին շրջանում Իրաքում տեղի ունեցած ցեղասպանությանը վերաբերող մի շարք նկարներ` իրենց հուզիչ տեսարաններով: Ըստ հեղինակի, սա այն լուռ ապացույցն է, որ յուրաքանչյուրը դա տեսնելով` իր շուրթերից կարտաբերի. «Ցեղասպանություն»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ