ՄԱՀԱՑԵԼ Է ՔՐԵԱԳԵՏ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ
Արխիվ 12-16ՄԱՀԱՑԵԼ Է ՔՐԵԱԳԵՏ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ
Այսօր՝ մայիսի 13-ին, վաղ առավոտյան, մահացել է քրեական կենսագիր, գրող Սերգեյ Գալոյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա կինը՝ Անահիտը:
Նա նշել է, որ ամուսնու մոտ գլխացավեր են եղել, գնացել է բժշկի, պարզվել է, որ թոքերի քաղցկեղ է իր մոտ, սակայն բժիշկներն ասացին, որ արդեն ուշ է, ոչինչ չեն կարող անել: Կնոջից տեղեկացել են նաեւ, որ վերջին օրերին Սերգեյ Գալոյանի ինքնազգացողությունը վատ էր, եւ ահա այսօր վաղ առավոտյան էլ մահացավ: Վաղը կկայանա Սերգեյ Գալոյանի հոգեհանգստի արարողությունը:
«Իրավունք» թերթի խմբագրակազմը ցավակցում է պարոն Գալոյանի մտերիմներին, հարազատներին, ընկերներին:
