Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

Արխիվ 12-16

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեից հայտնում են, որ, ինչպես ցույց են տալիս կաշառակերության վերջին դեպքերի հետեւանքով ձերբակալությունները, մեր չինովնիկները թեեւ կաշառակեր են, բայց հայրենասեր` կաշառքը դրամով են վերցնում:


ԿՈՎԿԱՍԻ ԳԵՐՈՒՀԻՆ
(РОССИЯ1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՅԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, թե գիտեին, որ Մեհրիբանը բացի Ադրբեջանից` համատեղության կարգով երբեմն-երբեմն նաեւ Վրաստանում եւ Բելառուսում է առաջին տիկին աշխատում, բայց որ Հայաստանում էլ է աշխատում, այդ մասին իրենք ինֆորմացիա չունեն:
% % %
ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Լրագրողների համար "Ամենախելացին" հաղորդումը  վարելու կապակցությամբ` Նազենի Հովհաննիսյանի կողմից Արմեն Աշոտյանն արժանացել է օրվա "ամենախելացի" նախարար կոչմանը:


ՀԱՐՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈՅԻՆ

- Ճիշտ է, որ այս տարին ծանր է լինելու Հայաստանի տնտեսության համար:
- Ոչ, դա հիմար հայտարարություն է, Հայաստանի տնտեսության համար թեթեւ տարիներ չեն լինում:


% % %
ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ ՕԼԻԳԱՐԽ

Հայ օլիգարխը իր ծննդյան օրվա քեֆին հրավիրել էր օպերային երգիչների: Ներկաները շոկի մեջ էին` "доля воровская"-ի նման բարձրակարգ կատարում նրանք երբեք չէին լսել:


% % %
ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ

Ըստ ռազմական տեսաբանների` Մոսկվայում շքերթի ժամանակ հայ զինվորների` ադրբեջանականի թիկունքում հայտնվելը բոլորովին էլ պատահական չէ, քանի որ ադրբեջանցիները միշտ էլ հայկական բանակի շունչը զգացել են իրենց թիկունքում:


% % %
ՄԵՐ
ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
(ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 70 ՀԱԶԱՐԱՆՈՑ
ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՐԶԱԴԱՇՏ
ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը 70-ականներից ունի 70 հազարանոց ֆուտբոլային մարզադաշտ, որը 90-ականներին արդիականացրել է եւ ծառայում է որպես յարմրկա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ