ԱԶԵՐԻՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ԻՐ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ
Արխիվ 12-16ԱԶԵՐԻՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ԻՐ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ
Մայիսի 1-6-ը ՌԴ Օրյոլ քաղաքում անցկացվող ԱՊՀ երկրների 10-րդ Երիտասարդական Դելփյան խաղերից հայկական պատվիրակությունը վերադարձել է 7 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ մեդալներով եւ 5 դիպլոմով:Սակայն, որքան էլ ազերին ցանկացել է "հարամել"` հայ մասնակիցների նկատմամբ "Ազգային նվագարաններ" մրցույթի ժամանակ ցուցաբերել են ոչ ադեկվատ պահվածք, միեւնույնն է, մերոնք պատվով են դուրս եկել: "Այս անվանակարգում մենք ժյուրիի անդամ չունեինք, փոխարենը ժյուրիի կազմում Ադրբեջանից անդամ կար, եւ նա ջանք ու եռանդ չխնայեց, որ մեր երկու մասնակիցները, ովքեր պոտենցիալ ոսկե մեդալակիրներ էին, միայն բրոնզե մեդալ ստանային",- այդ մասին երեկ տեղեկացրեց Դելփյան կոմիտեի հայաստանյան նախագահ ԱԼԵՔՍԱՆ ԶԱՔՅԱՆԸ:
Դա դեռ բավական չէ, ազերին, իրենից գոհ, մրցույթին մասնակցել է հայկական դուդուկով` բայց. "Ադրբեջանցին ներկայացել էր մեր ազգային նվագարանով` դուդուկով, ու թեեւ ընդհանրապես նվագել չգիտեր, բայց արծաթե մեդալ ստացավ: Սա միակ միջադեպն էր, որ պատահեց Դելփյան խաղերի ընթացքում",- պատմեց Ա. Զաքյանը: Ինչպես յուրաքանչյուր մրցույթում, այս անգամ էլ հայը չէր կարող անտարբեր անցնել սրբապղծության կողքով ու չբարձրաձայնել հարեւանի հերթական "գողության" մասին, ուստի` հայ պատվիրակությունը դիմել է Դելփյան խաղերի ղեկավարությանը, արդյունքում կրկին խայտառակվել է ազերին: "Ադրբեջանցի այդ մասնակցին հանեցին ժյուրիի կազմից եւ հետագայում բացառեցին նրա մասնակցությունը",- հավելեց Դելփյան կոմիտեի հայաստանյան նախագահը:
Ի վերջո, որքան էլ ազերին իր նավթադոլարներով գնի "ՅՈՒՆԵՍԿՈ"-ի ժյուրիին` հայ ազգային արժեքներն ու նվագարաններն իրենով անի, միեւնույնն է, խելք հաստատ չի կարող գնել: Հերթական անգամ ազերին ապացուցեց իր անզորությունը մշակույթում ու ինքն իր ձեռքով "խայտառակեց ռեսպուբլիկան":
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
