Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՄԱԶԵՐՍ ԿԵՐԿԱՐԵՆ, ԲԱՅՑ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԳՈՒՑԵ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԸՆՁԵՌՎԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ»

Արխիվ 12-16

«ՄԱԶԵՐՍ ԿԵՐԿԱՐԵՆ, ԲԱՅՑ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԳՈՒՑԵ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԸՆՁԵՌՎԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ»


«Նոր ալիք» մանկական երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի 12-ամյա ՄԵՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Փոքրիկ Մերին հայ հանդիսատեսին հայտնի է դեռ անցած տարվա մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլից, որի ժամանակ նա զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մերիի ուսուցիչ Գրիգոր Կյոկչյանը, ով այս տարի Հայաստանը կներկայացնի հենց «Նոր ալիք» մրցույթում, «Իրավունքին» տեղեկացրել էր, որ Մոսկվայում կայացած նախընտրական փուլին Մերին մրցել է իրենից ավելի փորձառու մասնակիցների հետ, որոնք եկել էին մրցույթին իրենց պրոդյուսերների օգնությամբ: Այնուամենայնիվ փոքրիկ Մերին կարողացել է հաղթահարել այդ դժվարությունը եւս: Ամեն դեպքում, Մերին մրցույթին վստահ է իր ուժերին, քանի որ մեզ հետ զրույցում ասաց, որ մեկնում է հաղթելու տրամադրվածությամբ:


-Արդեն հայտնի է, որ Դուք եք ներկայացնում Հայաստանը` մանկական «Նոր ալիք» մրցույթում, ի՞նչ սպասելիքներով եք նախապատրաստվում մրցույթին:
- Չկա մի մասնակից, ով մրցույթին հաղթելու ցանկություն չունենա: Իհարկե, ես հավատում եմ իմ ուժերին եւ մեծ ցանկություն ունեմ` հաղթելու: Սակայն ինձ համար առավել կարեւոր է լավ ելույթը, քանի որ այս մրցույթին ես երկիր եմ ներկայացնում:

 

 


- Մերի, իսկ հանդիպե՞լ եք անցած տարի նույն մրցույթում Հայաստանը ներկայացրած Դավիթ Վարդանյանի հետ, ով գուցե արդեն փորձառուի խորհուրդներով կկարողանա օգտակար լինել Ձեզ:

- Բացի այն, որ հանդիպել եմ, Դավիթն իմ մտերիմ ընկերներից է, մենք պարբերաբար անդրադարձել ենք մանկական «Նոր ալիք» մրցույթին: Դավիթը սիրով ինձ հետ կիսվել է փորձով:

- Մի փոքր կպատմե՞ք` նախընտրական մրցույթում ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ընտրեցին Ձեզ, եւ ովքե՞ր էին մրցում Ձեզ հետ` Հայաստանը ներկայացնելու համար:

- Նախ նշեմ, որ ես Մոսկվա մեկնել էի հայրիկիս եւ դասախոսիս` Գրիգոր Կյոկչյանի հետ: Ի դեպ, անչափ ուրախ եմ, որ հենց նա է ներկայացնելու Հայաստանը «Նոր ալիք» մրցույթին: Մանկական «Նոր ալիքն» իմ առաջին մրցույթն է, Հայաստանի սահմաններից դուրս: Նախընտրական փուլին, իմ կարծիքով, ես վստահ ելույթ ունեցա, որն էլ ինձ օգնեց, ու ժյուրիի ընտրությունը կանգ առավ ինձ վրա: Մրցում էի իմ ընկերների, հասակակիցների հետ: Նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի էր հաղթելու, սակայն այս տարի Ժյուրին ընտրեց ինձ:

- Արդեն որոշվա՞ծ է, թե ինչ երգերով պիտի մեկնեք մրցույթին, թե դեռ վաղ է խոսել այդ մասին:
- Մրցույթի ձեւաչափն այնպիսին է, որ պետք է պատրաստել 10-15 երգ` թե՛ արտասահմանյան հիթեր, թե՛ հայկական: Մեր կողմից ներկայացված երգերի ցանկից ժյուրին մրցույթի նախորդ օրը ընտրում է 2 երգ, որն էլ պետք է կատարեմ արդեն բեմից: Այսինքն, պետք է հավասարապես պատրաստել բոլոր 15 երգերը: Ցանկի մասին մի փոքր վաղ է զրուցելը, քանի դեռ վերջնական որոշված չեն բոլոր երգերը:

- Կարելի է ասել` մրցույթների որոշակի փորձառություն ունեք` անցած տարի մասնակցեցիք մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան ընտրությանն ու զբաղեցրիք 2-րդ տեղը, ո՞ր մրցույթին է դժվար մասնակցել, թե՞ մրցույթն ի վերջո մնում է մրցույթ:

- Մրցույթներին մասնակցել, անկեղծ ասած շատ եմ սիրում: Դեռ 3 տարեկանից, մայրիկիս շնորհիվ, մասնակցել եմ տարբեր գեղեցկության մրցույթների` մինչ որոշեցի երգել եւ արդեն սկսեցի մասնակցել երգի մրցույթների: Յուրաքանչյուր մրցույթ նոր փորձ է տալիս: Իհարկե, մրցույթը մնում է մրցույթ, կապ չունի` քո հայրենիքում կլինի, թե արտերկրում: Պետք է բոլոր մրցույթներին պատրաստվել հավասարապես լավ, որպեսզի առաջին հերթին արդարացնես ինքդ քեզ:

- Մրցույթի կազմակերպիչները բոլոր մասնակիցներին միշտ խորհուրդ են տալիս, թե՛ ոճի եւ թե՛ երգերի մեջ փոփոխություններ անել, Ձեր դեպքում ի՞նչ խորհուրդ տվեցին:


- Իմ բախտը այս հարցում մի փոքր բերել էր: Գրիգոր Կյոկչյաննարդեն քաջ ծանոթ էր մրցույթի կանոններին, այդ իսկ պատճառով մենք իմ բոլոր երգերը փոփոխել էինք, այսպես ասած, cover տարբերակով էինք ներկայացրել,  դրա համար կազմակերպիչները որեւէ դիտողություն չարեցին, իսկ խորհուրդները, ինձ թվում է, ես դեռ կլսեմ օգոստոս ամսին, երբ մեկնեմ Արտեկ:


- Օրինակ, եթե հանկարծ որոշեն, որ պիտի կարճ կտրեք Ձեր մազերը, կհամաձայնե՞ք, թե կնախընտրեք չմասնակցել:

- Կարծում եմ` դա այդքան էլ վատ բան չէ, եթե անգամ առաջարկեն մազերս կտրել` պատրաստ եմ. մազերս կերկարեն, բայց մրցույթին միգուցե այլեւս հնարավորություն չընձեռվի մասնակցել:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ