ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է, ԲԱՅՑ ԿԱՆԻ՞...
Արխիվ 12-16Արդեն որերորդ դատական նիստն է, որը դատարանը սկսում է նշանակված ժամից մինչեւ կես ժամ ուշացումով, կամ էլ ընդհանրապես չի լսում, քանի որ աշխատանքային օրն ավարտված է լինում: Ինչքանո՞վ է դա իրավաչափ:
Գայանե
-Փաստեմ, որ դատական նիստը նշանակված ժամից ուշացումով սկսելը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանում հենց դատարանի կողմից, ինչը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված յուրաքանչյուրի` արդար դատաքննության իրավունքի խախտման: Մասնավորապեսª դատական իշխանությունը պարտավոր է ոչ միայն ամրագրել քաղաքացիական իրավունքի դատական պաշտպանության իրավունքը, այլեւª կոնկրետ գործով պարտավոր է ապահովել անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը, ինչը տիկին Գայանեի դրվագով, կարծում եմ, խախտվել է:
¥Նշվել էր այն դատարանի եւ դատավորի անունը, ում կողմից, ըստ տիկին Գայանեի, ուշացումով են լսվում դատական գործերը: Բայց քանի որ նման աշխատաոճը մեր դատական համակարգում եզակի չէ, ձեռնպահ եմ մնում նշել դիմումով մատնանշված դատարանն ու դատավորին¤:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
