Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

ՀՀ երկրորդ նախագահի հավատարիմ կողմնակիցներից մեկը` ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ, ահագին հիասթափվել է արդեն փաստացի գոյություն չունեցող "եռյակից". "Պետք է անկեղծ լինել այս պարագայում եւ ասել, որ այն հույսերը, որոնք կապվում էին եռյակի հետ, հիմա չկան. պետք է ազնիվ եւ անկեղծ լինել: Հասարակությունը տեսնում է, որ այն ուժերը, որ ներկայացված են այսօր Ազգային ժողովում, մի քանի տարի է` նույն բաներն ասում են, բայց կոնկրետ գործողություն չկա: Այդ ուժերի հանդեպ հիմա առանձնապես վստահություն չկա, եւ մեր հասարակությունը նոր թարմ ուժ է ուզում": Բայց միաժամանակ պարոն Իսագուլյանը երկու զարմանալի բան դրսեւորեց: Առաջինը` այն, ինչ կոչվում է հայի ետին խելք. "Հավատ չկա այն ուժերի նկատմամբ, որ ժողովրդին բերել են հրապարակ ու տարել տուն: Ժողովուրդն ուզում է գալ հրապարակ ու արդյունք տեսնել": Իսկ երկրորդը` առհասարակ զարմանալի է բազմափորձ գործչի համար, որը կոչվում է նույն փոցխը քանիերորդ անգամ տրորելը. "Թե որ քաղաքական ուժը կգա հրապարակ ու կասի` մինչեւ հարցը չլուծվի, ես հրապարակից չեմ գնա, հասարակությունը կգնա նրա հետեւից": Ախր, բոլորն էլ, ովքեր ժողովրդին բերել են հրապարակ ու հետո տարել տուն, միշտ էլ սկզբում հայտարարում էին, որ մինչեւ հարցը չլուծվի, հրապարակից չեն գնա: Երեւի թե, ժողովուրդն այդպիսի հավաստիացում անողներից այլեւս ոչ մեկին չհավատա:
Բավականին զարմանալի հույսեր ունեն եւ արեւմտամետները: Այսպես, "ժառանգական", Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար մարմնի անդամ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ զարմանալիորեն հույս ունի, որ եվրոպացիները դեռեւս կարող են փողի միջոցով լուծել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը. "Անկախ նրանից, որ մենք լավ ենք ճանաչում ՀՀ իշխանություններին, եւ գիտենք, որ իրական բարեփոխումներ չեն անում, միայն իմիտացիա են անում, բայց քանի որ չունեն այլ ֆինանսավորման աղբյուր, այդ գումարները ուզում են ստանալ, թոշակի խնդիր ունեն լուծելու, ուզեն, թե չուզեն` իշխանությունները գնում են բարեփոխումների` գումարների համար": Դե ինչ, երիտասարդը մոռանում է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է փողի միջոցով անել:
Երբ Հռոմի պապի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը գնահատում էին, որպես աշխարհում բարոյական հեղափոխության սկիզբ, չէին սխալվում: Ինչքան էլ զարմանալի լինի, նրան հաջողվել է գրեթե 100 տարվա աթեիստին կրկին դարձնել հավատացյալ: Վատիկանում Հռոմի պապի հետ շուրջ մեկժամանոց հանդիպումից հետո Կուբայի առաջնորդ ՌԱՈՒԼ ԿԱՍՏՐՈՆ զարմանալիորեն այնպես էր տպավորվել, որ հայտարարել է. "Ես նորից կսկսեմ աղոթել եւ կվերադառնամ եկեղեցու գիրկը, եթե պապն իր ծառայությունը շարունակի մատուցել նույնպիսի եռանդով": Իսկ Կաստրոների ընտանիքը, ինչպես հայտնի է, ժամանակին ոչ մի ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի Կուբայում հաստատի աթեիստական կենսակերպ:
Ռուսներն ասում են` ինչ անուն դնես նավին, այնպիսի նավարկություն էլ դա կունենա: Փոքր-ինչ վերաձեւակերպելով` կարելի է ասել, որ ինչ անուն դնես զվարճավայրին, այնպիսի վարքագիծ էլ կունենան դրա հաճախորդները: Դա զարմանալիորեն ճիշտ է "ՔՐԵՅԶԻ" անունը կրող գիշերային ակումբի պարագայում: Հենց օրերս դատարանում լսվեց Սուրեն անունով մի 49-ամյա մարդու քրեական գործ, որն իր ծննդյան օրը նշելով այդ ակումբում, դրսեւորեց "քրեյզի", այսինքն` գժական վարքագիծ: Մի քանի բաժակ կոնծելուց հետո նա զարմանալիորեն այնքան է ոգեւորվել, որ սկսել է հետապնդել եւ "ձեռ քցել" ակումբի մերկապարուհիներից մեկին, իսկ երբ վերջինս փորձել է սաստել հաճախորդին, սկսել է հայհոյել, հարվածել մերկապարուհուն եւ կռիվ սարքել ակումբի անվտանգության աշխատակիցների հետ: Ինչեւէ, զարմանալին ոչ միայն տեղի ունեցածն է, այլեւ այն, որ "Քրեյզի" գիշերային ակումբում դրսեւորած "քրեյզի" վարքագծի համար Սուրենը պրծավ շատ մեղմ դատավճռով` 200 հազար դրամ տուգանքով:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ