Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՈՒՑԿՈՒ ՈՒ ՏՐՈՑԿՈՒ ՍԿՍԱԾ ԳՈ՞ՐԾԸ

Արխիվ 12-16

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՈՒՑԿՈՒ ՈՒ ՏՐՈՑԿՈՒ ՍԿՍԱԾ ԳՈ՞ՐԾԸ

Ընդամենը օրեր անց` մայիսի 16-ին, կկայանա «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը` մի նոր ընդդիմադիր քաղաքական ուժ ձեւավորելով հայրենի քաղաքական դաշտում: Իսկ թե ի՞նչ գաղափարախոսությամբ են առաջնորդվելու մերօրյա ցենտրիստները, որոնք առավել հայտնի են պատմության էջերից, «Իրավունքը» հետաքրքրվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր, նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ.
–«Ալյանսի» ծրագրի նախագիծն արդեն պատրաստ է: Այն բավականին հաստափոր փաստաթուղթ է ու հասանելի լրատվությանը: Կարճ ասած, բովանդակությունը հետեւյալն է` մոտավորապես 110-120 տարի է գոյություն ունի լիբերալիզմից սոցիալիզմ ընկած այս գաղափարական տիրույթը, որը լավագույնս արդարացված է: Բազմաթիվ պետություններ այդ կյանքով ապրել են, այդ կառուցվածքով գործել են, հաջողության ու ծաղկման են հասել: 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբում այս գաղափարախոսությամբ առաջնորդվող Կաուցկու, Տրոցկու նման մարդիկ ծայրահեղականությունից դեպի ռեֆորմի անցումը պատկերացնում էին ոչ թե արյունահեղություն բերող հեղափոխություններով, այլ թռիչքային, բայց աստիճանական անցումներով:
– Հետաքրքիր է, թե տնտեսական կարգերի հարցում ցենտրիստների տեսլականն առավել մոտ է սոցիալիստների՞, թե՞ լիբերալների գաղափարախոսությանը:
– Նրանք իրենց պատկերացումներով` տնտեսական կարգերի առումով, լավագույն մոտեցումները համարում են հետեւյալը. ոչ միայն սոցիալիստների պես մարդիկ իրավունք չունեն ոչինչ անելու, պետությունը կազմակերպում է ամեն բան, ցանկացած ձեռնարկատիրություն իրականացվում է պետության կողմից, իսկ մարդիկ, պարզապես, աշխատում ու վճարում են հարկեր: Եվ ոչ էլ լիբերալների` ազատականների պես են մտածում, այսինքն` բարձիթողի վիճակ, որտեղ ով ինչ ուզում է անում է, իբրեւ ազատ շուկա է, ազատ ձեռնարկատիրություն: Այսինքն` աշխատեք, վճարեք հարկեր, պետությունը կպահի անաշխատունակներին եւ կապահովի պաշտպանությունը:
– Փաստորեն, ցենտրիստները դե՞մ են շուկայի ազատականացմանը:
– Ցենտրիստներն անշուշտ ընդունում են ազատ շուկայի կանոնները, մասնավոր սեփականությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները: Բայց դրա հետ մեկտեղ, չի կարող մարդկությունը, հատկապես մեր պետության իրականության պայմաններում ապրել, գոյատեւել, առավել եւս զարգանալ, առանց անհրաժեշտ, գոնե մեկնարկային սոցիալական փաթեթի: Դա նախեւառաջ առողջապահությունն է, բնակարանային ֆոնդը, կրթությունը, սոցիալական պաշտպանվածությունը: Իսկ դրան հասնելու տարբերակը համակարգվող տնտեսությունն է: Չի կարող պետությունն ազատ շուկայի մրցակցային խաղի կանոններ հրամցնելով հանդերձ` չիրականացնել նույն գործառույթները ու չնպաստել շուկայի ազատականացմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ