"ՆԱՅԱԾ` ՀԱԿ-Ը ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ"
Արխիվ 12-16ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը parliamentmonitoring կայքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԲՀԿ-ից միայն անունն է մնացել: ԲՀԿ ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ "Իրավունքը" պարզեց` ինչպես է արձագանքում Ջհանգիրյանի այս մեկնաբանությանը. "Գագիկ Ջհանգիրյանի` մեր գնահատմամբ, ոչ կոռեկտ ձեւակերպմանը արձագանքել է Վահան Բաբայանը: Ես ավելացնելու ոչինչ չունեմ":
– Իսկ արդյոք այսքանից հետո ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը հնարավո՞ր է:
– Դա կախված է այն բանից, թե ՀԱԿ ղեկավարությունն ինչպես կարձագանքի Գագիկ Ջհանգիրյանի ձեւակերպումներին:
– Փաստորեն, մինչ այս պահը ՀԱԿ ղեկավարությունը որեւէ կերպ չի՞ արձագանքել:
– Ոչ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
