Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Արխիվ 12-16

ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ


Արտաքնապես թվում է, թե մեր երկրի ներքաղաքական կյանքում անդորր է տիրում: Եվ իրոք գրեթե չկան սուր բախումներ, իշխանափոխություն բառը դարձել է հուշ, ու երեւացող են ընդամենը 2 գործընթաց: Մեկը` նախապատրաստությունը ԵՄ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին, որով, չգիտես ինչու, շատ են ոգեւորվել բոլոր արեւմտամետները, անկախ նրանից` իշխանական ճամբարում են, թե` ընդդիմադիր, չնայած պարզ է, որ հռչակագրերից այն կողմ բանը չի հասնելու: Իսկ մյուսը` Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի պլանային հանդարտ աշխատանքն է: Բայց իրականում քաղաքական ընդերքը բավականին թեժ է, եւ հասունանում է դաշտի վերաֆորմատավորումը:

ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՆԵՐԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ


Այն, որ բավականին շուտով քաղաքական դաշտն ակտիվանալու է, երեւում է թեկուզեւ ՀՅԴ-ի վարքագծից: Կիրակի օրով տեղի ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի հանդիպումը 11 մարզային կառույցների եւ 50 կոմիտեների ներկայացուցիչների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության. "Խոսվեց քաղաքական դաշտում ստեղծված ներկա իրավիճակի, հնարավոր վերադասավորումների, միջկուսակցական հարաբերությունների, երկրում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության, սահմանադրական բարեփոխումների գործընթացի մանրամասների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախապատրաստվելու մասին":
Ակտիվանում է նաեւ ՕԵԿ-ը, ու Հ3-ի եթերը գերհագեցած է այդ կուսակցության պատգամավորների խորհրդարանական ելույթներով: Բայց միաժամանակ նոր կուսակցությունների ստեղծում է տեղի ունենում:
Այսպես, ընդամենը 2 օր անց տեղի է ունենալու Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնած "Ալյանս" կուսակցության հիմնադիր համագումարը: "Ալյանսը", ընդհանուր առմամբ, ունենալու է ռուսամետ աշխարհաքաղաքական կողմնորոշում:
Բայց միաժամանակ Նիկոլ Փաշինյանը բավականին ակտիվ աշխատում է իր "Քաղաքացիական պայմանագիր" նախաձեռնությունից արեւմտամետ ուղղվածության կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, ինչը դեպի մայրամուտ գնացող ՀԱԿ-ում խանդի բուռն տեսարաններ է հարուցում:
Չի բացառվում նաեւ, որ առաջիկայում թափով կակտիվանա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագիծ համարվող Արմենական կուսակցությունը: Իսկ ՍԴՀԿ-ն, ՀԴԿ-ն եւ որոշ այլ ուժեր ձախակողմյան թեքում ունեցող փաստացի դաշինք են ձեւավորում, ու նրանց մեկնարկը տրվել էր մայիսմեկյան հանրահավաքով:

ԿՐՔԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Սահմանադրական բարեփոխումների ե՛ւ հայեցակարգի, ե՛ւ ժամկետների վերաբերյալ արդեն հստակություն կա, ու մայիսի 18-19-ին արդեն հասնելու է հայեցակարգը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկելուն: Ըստ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի. "Մենք աշխատում ենք մեկ նախագծի վրա, եւ, կախված քաղաքական կոնսուլտացիաների բնույթից, քաղաքական ուժերի առաջարկություններից, հնարավոր են նաեւ որոշակի մոդիֆիկացիաների նախագծում: Չեմ բացառում, որ մեկ նախագծի մեջ լինեն նաեւ տարբեր այլընտրանքներ: Չնայած դրա հավանականությունը շատ քիչ եմ համարում, որովհետեւ մասնագիտական առումով Սահմանադրական հանձնաժողովը, կարծում եմ, վերջնական մասնագիտական եզրահանգում է կատարել հօգուտ խորհրդարանական համակարգի":
Այդ հստակությունը սահմանադրական բարեփոխումների թերեւս միակ ռեալ հակառակորդի` ՀԱԿ-ի մոտ ջղակծկումներ է առաջացրել, ինչն արտահայտվել է Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցում: Այսպես, նա կասկածի տակ է դնում այն, որ խորհրդարանական կառավարմանն անցնելը լայն աջակցություն կստանա, եւ միաժամանակ անպատվում է ԲՀԿ-ին. "ՕԵԿ-ը թեեւ ինչ-որ առաջարկություններ է ներկայացրել, բայց կրկին կիսանախագահական կառավարման մոդելի կողմնակից է: ԲՀԿ-ից էլ նախկին անունն է մնացել": Նա նաեւ դառը հիասթափությամբ շեշտում է, որ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ նախկին դիմադրությունը չկա. "Իշխանական այդ ողջ օպերացիայի իմաստն այն էր, որ միասնական ճակատը քանդվեր": Ի դեպ, ԲՀԿ-ի արձագանքը եղավ անհապաղ` կուսակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանի հարցազրույցի տեսքով, ուր մատնանշվեց, որ Ջհանգիրյանի "հույժ ոչ կոռեկտ" արտահայտությունների վերաբերյալ ԲՀԿ-ն ակնկալում է ՀԱԿ-ի ղեկավարության պաշտոնական բացատրությունները:
Ինչեւէ, մասնագիտությամբ մուտիլովկաների պրոֆեսոր Ջհանգիրյանը նաեւ ակնարկում է, որ ներքին, ստվերային դիմադրություն կա` խորհրդարանական համակարգի չանցնելու նկատառումով. "Ես այդպիսի հավանականություն տեսնում եմ, հատկապես այն պարագայում, երբ սահմանադրական փոփոխությունների մասնագիտացված հանձնաժողովին հանձնարարվեց զուգահեռաբար մշակել նաեւ գործող համակարգը կատարելագործելու տարբերակը":
Ի՞նչ ակնարկ է անում Ջհանգիրյանը: Հարկ է հիշել, որ խորհրդարանական մոդելին անցնելը արմատապես հակասում է Ռոբերտ Քոչարյանի կենսական քաղաքական շահերին եւ գործնականում բացառում է նրա ցանկացած հնարավորությունը` 2018-ին վերադառնալ Բաղրամյան 26: Այսինքն` ստացվում է, որ Քոչարյան-Տեր-Պետրոսյան ստվերային տանդեմը բավականին լավ էլ գործում է: Օբյեկտիվորեն նրանց ճամբարները համերաշխ էին Արցախի ընտրություններում էքստրեմիստական դիրքորոշում ունեցող Հայկ Խանումյանին աջակցելու հարցում, եւ օբյեկտիվորեն նրանց ձգտումները լրիվ համընկնում են` սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարելու ուղղությամբ: Բայց, ինչպես հայտնի է, քաղաքականությունը հնարավորի արվեստ է, իսկ դիմադրության ռեալ հնարավորությունները բավականին քիչ են:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ