Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՀՈԼԱՆԴԻԱՅՈ՞ՒՄ Է ԵՎ ՀԱՄԱՍԵՌԱՄՈ՞Լ Է

Արխիվ 12-16

ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ

ՀՈԼԱՆԴԻԱՅՈ՞ՒՄ Է ԵՎ ՀԱՄԱՍԵՌԱՄՈ՞Լ Է

 

Նախորդ տարի  իրավապահները Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Ջամալյանի դեմ քրեական գործ էր հարուցել քրեական օրենսգրքի 187 հոդվածով ՝ խարդախության համար:

Հիշեցնենք` «Առավոտ»  օրաթերթը նախորդ տարի անդրադարձել է Սմբատ Ջամալյանի կողմից վիրահատված 64 ամյա Հովհաննես Կաթրջյանի պատմությանը: Նրա սիրտը 1985-ից աշխատում է խթանիչ սարքով: 2004 և 2008 թթ., Կաթրջյանին վիրահատել էր սրտաբան Սմբատ Ջամալյանը եւ 2008 թ., երբ Կաթրջյանին վիրահատել էին, հավաստիացրել էին, որ սարքն աշխատելու է մոտ տասը տարի, սակայն հիվանդը սարքն արտադրող ընկերության պաշտոնական կայքից տեղեկացել էր, որ այն նախատեսված է 5,5-6 տարվա համար:

Գործի շրջանակներում դատական վեճ է տեղի ունեցել Հովհաննես Կաթրջյանի եւ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի միջեւ, որի ընթացքում Հովհաննես Կաթրջյանը հայտարարել է` իր սրտի վրա տեղադրվել է մահացած մարդու սրտի սարք:

«Իրավունքը» Սմբատ Ջամալյանի փաստաբան  Խաչատուր Խաչատրյանից պարզեց`  ի վերջո հարուցված քրեական գործն ինչ հանգուցալուծում ստացավ: Փաստաբանը տեղեկացրեց, որ դատախազի կողմից կարճվել է գործը եւ հերքվել են Սմբատ Ջամալյանին վերագրվող բոլոր մեղադրանքները:

Խաչատուր Խաչատրյանից պարզեցինք` ճիշտ են մեր ունեցած այն տեղեկությունները, որ մինչ այժմ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի նախկին տնօրենը Հոլանդիայում է գտնվում: «Ներկա պահին ձեռնպահ կմնամ   տեղեկատվություն տրամադրելուց»,- ասաց փաստաբանը, ըստ էության, չհերքելով ու չհաստատելով մեր տեղեկությունները:

Մեր մյուս հարցին` տեղեկություններ կան այն մասին, որ Սմբատ Ջամալյանը Հոլանդիայում ապաստան է ստացել իրեն համասեռամոլ ներկայացնելով ու ասելով, որ իրեն Հայաստանում հետապնդում են, Խաչատուր Խաչատրյանն այդ տեղեկությունները համարեց զրպարտություն: «Ես չգիտեմ ձեր տեղեկատվության աղբյուրը, բայց դա արդեն զրպարտության է նմանվում: Կարճ ասեմ` դա իրականությանը չի համապատասխանում»,-եզրափակեց փաստաբանը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ