Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ» ԿԻՆՈՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Արխիվ 12-16

«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ» ԿԻՆՈՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

 

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագիրը կրում է  «Այլևս երբեք» խորագիրը և ներառում է հանդիպումներ, սեմինարներ եւ  ֆիլմերի ցուցադրություններ: Ընտրվել են տարբեր ժամանակահատվածներում նկարահանված՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Ներկայացված էին 20-ից ավելի հայ և արտասահմանցի ռեժիսորների ֆիլմեր:

Հաշվի առնելով քաղաքական, մշակութային և գեղարվեստական առանձնահատկությունները` յուրաքանչյուր երկրի համար կազմվում է եւ առանձին ծրագիր եւ ֆիլմացանկ: Շնորհիվ «Ոսկե ծիրան»-ի կապերի եւ գործընկեր փառատոների հետ սերտ համագործակցության՝ «Այլևս երբեք» ծրագիրը  հնարավոր դարձավ ներկայացնել տարբեր միջազգային հեղինակավոր կինոփառատոների պաշտոնական ծրագրերում: Հայաստանից մեկնած պատվիրակության ներկայացուցիչները, որոնց թվում էին պատմաբաններ, կինոքննադատներ, ռեժիսորներ ֆիլմերի ցուցադրությունից առաջ ներկայացնում էին  ծրագրի նպատակն ու առաքելությունը, ապա ֆիլմի ավարտից հետո պատասխանում հանդիսատեսի հարցերին:

«Այլևս երբեք…» կինոցուցադրությունների ծրագրի առաջին կիսամյակում   միջոցառումներ են կազմակերպվել արդեն  յոթ երկրում, այդ թվում՝ Բելառուսում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լիտվայում և Թուրքիայում:

Ծրագրի առաջին կիսամյակը կամփոփվի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը տեղի է ունենալու հունիսի 19-ից 26-ը և ներառելու է Մեծ Եղեռնին նվիրված 7 ֆիլմի ցուցադրություն: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ավարտից հետո:

Յուրաքանչյուր երկրում կազմակերպված կինոցուցադրությունների եւ  միջոցառումների մասին առանձին հակիրճ տեղեկատվությունը՝ ստորև:

Գերմանիա-Բեռլին,  Մ. Գորկու անվան թատրոն

մարտ  7 - ապրիլ  6, 2015թ

«Այլևս երբեք» ծրագիրը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կազմակերպվեց Մաքսիմ Գորկու անվան թատրոնի հետ համատեղ: Ծրագրի համադրողն էր նշանավոր կինոօպերատոր, ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը:  Ծրագրի նախնական գաղափարը Գերմանիայում վերածվեց  հայկական մշակույթի մեկամսյակի՝ ստանալով «Պաղատանք» ընդհանուր խորագիրը: Մաքսիմ Գորկու անվան թատրոնի հրավերով բացման արարողությանը մասնակցեց և ֆիլմեր ներակայացրեց «Այլևս երբեք» ծրագրի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Բեռլինում ցուցադրվեց  ֆիլմերի հարուստ ընտրանի, ինչպես նաև տեղի ունեցավ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: «Գերմանիան և ցեղասպանությունը» թեմայով դասախոսությամբ  հանդես եկավ  «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի պատվավոր նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանը:

Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝

«Հոշոտված Հայաստան» - ռեժիսոր՝ Օսկար Ափֆել

«Տատիկիս  դաջվածքները» - ռեժիսոր՝ Սյուզան Խարտալյան

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» - ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան (հանդիպում ռեժիսորի հետ)

«Նահապետ» -ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան

«Խավարում»- ռեժիսոր՝ Արա Երնջակյան

«Հողը» - ռեժիսոր՝ Դևրիմ Աքքայա

«Մենք նույն ջուրն ենք խմել» -ռեժիսոր՝ Սերժ Ավետիքյան

«Շների կղզին» - ռեժիսոր՝ Սերժ Ավետիքյան

«Սարոյանի հողը» – ռեժիսոր՝ Լուսին Դինք

«Քար, ժամանակ, հպում» - ռեժիսոր՝ Կարինե Թորոսյան

«Կարոտ» - ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան

«Ճչացողները» – ռեժիսոր՝ Կառլա Կարապետյան

«Ապագան ձգվում է հավերժ» - ռեժիսոր՝ Օզջան Ալփեր

«Կոմիտաս» -  ռեժիսոր՝ Դոն Ասկարյան

«Ճանապարհորդություն դեպի Ամասիա» - ռեժիսոր՝ Ռենդի Բել

«1915» - ռեժիսորներ՝ Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան

«Արարատ» - ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան

«Սպի» - ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքին

Շվեյցարիա- Նիոն, Նիոնի Վիժըն դյու Ռեել միջազգային կինոփառատոն

Ապրիլ 19, 2015թ

Նիոնի Վիժըն դյու Ռեել միջազգային 46-րդ կինոփառատոնն այս տարի կայացավ ապրիլի 17-ից 25-ը: «Ոսկե ծիրան»-ի առաջարկով փառատոնի շրջանակներում անցկացվեց հուշ-երեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանի առթիվ փառատոնի շրջանակներում անցկացվող նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները եւս  ներառվեցին վերը նշված ծրագրի շրջանակներում:

Հանդիսատեսին ներկայացված ֆիլմերի ընտրանին՝

«Մեր Ատլանտիդան» - ռեժիսոր՝ Արթուր Սուքիասյան

«Աքսորում երգողները»- ռեժիսոր՝ Նատալի Ռոզետտի

Ֆրանսիա-Փարիզ, Եվրոպա ֆիլմ ակտ միջազգային կինոփառատոն

մարտ 19-23, ապրիլ 3-7, մայիս 27, 2015թ

«Այլևս երբեք» ծրագիրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կազմակերպվեց «Եվրոպա ֆիլմ ակտ» կինոփառատոնի շրջնականերում, որը եվրոպական ամենահայտնի փառատոներից մեկն է: Կարևոր ձեռքբերում է այն, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ հայկական ֆիլմերի բովանդակ ծրագիր ներկայացվեց Փարիզում՝ շուրջ 15 լիամետրաժ, վավերագրական և կարճամետրաժ հայկական ֆիլմեր: Ծրագիրն ու ֆիլմերը ներկայացնելու համար Հայաստանից մեկնած պատվիրակության թվում էին կինոգետներ Սուսաննա Հարությունյանը եւ Դավիթ Մուրադյանը, կինոռեժիսորներ Արա Երնջակյանը և Հարություն Խաչատրյանը:

«Ապրիլ»- ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան

«Խավարում»- ռեժիսոր՝ Արա Երնջակյան

«Պոլիս»- ռեժիսոր՝ Էրիկ Նազարյան

«Շների կղզին»- ռեժիսոր՝ Սերժ Ավետիքյան

«Հակոբ Հովնաթանյան»- ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով

«Նռան գույնը»- ռեժիսոր՝  Սերգեյ Փարաջանով

«Մենք ենք, մեր սարերը» - ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան

«Հնձան» - ռեժիսոր՝ Բագրատ Հովհաննիսյան

Բուլղարիա-Սոֆիա, Սոֆիայի միջազգային կինոփառատոն, Օդեոն կինոթատրոն

Մարտ 13-19, 2015թ

Սոֆիայի միջազգային կինոփառատոնը ճանաչում ունեցող հեղինակավոր կինոփառատոն է, որն այս տարի անց էր կացվում 19-րդ անգամ: Փառատոնի շրջանակներում ցեղասպանության ծրագրի ցուցադրությունները տեղի ունեցան Բուլղարիայի երեք քաղաքներում՝ Սոֆիայում, Պլովդիվում եւ Վառնայում: Փառատոնին հայկական կողմից ներկա էր կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Սոֆիայի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրումների համար պատրաստվել էր հատուկ ազդագիր, որի վրա ծրագրի աջակիցների տարբերանշաններն էին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հատուկ տարբերանշան անմոռուկը:

«Արտույտների ագարակը»- ռեժիսորներ՝ Վիտորիո և Պաոլո Տավիանի

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»- ռեժիսոր՝  Հարություն Խաչատրյան

«Սպի»- ռեժիսոր՝  Ֆաթիհ Աքին

Լիտվա-Վիլնյուս, Վիլնյուսի միջազգային կինոփառատոն

մարտ 29, 2015թ

«Այլևս երբեք» ծրագրը Վիլնյուսում իրականացավ Վիլնյուսի “Կինոգարուն” (Kino Pavasaris) միջազգային 20-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում: «Ոսկե ծիրանի» գործընկեր կինոփառատոնը հուշ-երեկույթի կազմակերպման հիմնական գործառույթն իր վրա վերցրեց: Ելույթներով հանդես եկան Լիտվայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Արա Այվազյանը, Վիլնյուսի ՄԿՓ-ի տնօրեն Վիդա Ռամաշկիենեն: Ծրագրի պատմական ասպեկտը և ֆիլմերը ներկայացրեց կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը, որը նաև Վիլնյուսի միջազգային 20-րդ կինոփառատոնի պատվավոր ժյուրիի անդամ էր: Ֆիլմերի ցուցադրությանը ներկա էր  Լատվիայի սեյմի պատգամավոր Ալգիս Կաշետան :  Լիտվայում ծրագրի համակարգողն էր լիտվահայ ռեժիսոր Մարատ Սարգսյանը, որը մեծ նպաստ ունեցավ ծրագրի իրականացման հարցում:

«Ապրիլ»- ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան

«Խավարում»- ռեժիսոր՝ Արա Երնջակյան

«Պոլիս»- ռեժիսոր՝ Էրիկ Նազարյան

«Շների կղզին»- ռեժիսոր՝ Սերժ Ավեդիկյան

Թուրքիա- Ստամբուլ, Ստամբուլի միջազգային կինոփառատոն

ապրիլ 12-19, 2015թ

Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ծրագիրը, որը Թուրքիայում կրում էր  «Հարյուր տարվա ցավը» խորագիրը, անցկացվեց Ստամբուլի միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ: Ցուցադրվեցին Գյուլում Քլերի «Թուրքիա, լռության ժառանգություն» եւ Հաջի Օրմանի «Homo Politicus» ֆիլմերը (ի դեպ, այս ֆիլմը Թուրքիայում ստեղծված սակավաթիվ խաղարկային կինոնկարներից է Հայոց ցեղասպանության մասին եւ իրականացվել է Հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում):

Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ  Հայ-թուրքական կինոպլատֆորմի երկօրյա սեմինարը, որին մասնակցում էին տասը ֆիլմ-նախագիծ՝ հինգ  հայկական և հինգ թուրքական: Ներկայացված բոլոր ֆիլմերի նախագծերը  Հայոց ցեղասպանության թեմայով էին: Հաղթող ճանաչվեց Սեդար Օնալի «Մայրիկ Դերդոն և նրա ընկուզենին» վավերագրական կինոնախագիծը: Այն պատմում է Եղեռնից  փրկված Դերդո անունով կնոջ մասին, որը շարունակել է ապրել  Թուրքիայում, պահպանել է իր ինքնությունն ու հավատքը եւ շուրջ 40 տարի է ակտիվ պայքարում է իր իրավունքների պաշտպանության համար:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված