«ՆԱԻՐԻՏԻ» ՓՈԽՏՆՕՐԵՆԸ` ՄԵԿ ՇԱԲԱԹ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ
Արխիվ 12-16«ՆԱԻՐԻՏԻ» ՓՈԽՏՆՕՐԵՆԸ` ՄԵԿ ՇԱԲԱԹ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ
168.am-ի տեղեկություններով` «Նաիրիտ» գործարանը նոր փոխտնօրեն ունի, որը, սակայն, նախկինում չի աշխատել գործարանում եւ որեւէ առնչություն չունի: Գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այսօր տնօրենի պաշտոնակատարը ծանոթացել է իրենց նոր փոխտնօրենի հետ: Իսկ թե ինչ կփոխի գործարանում նոր փոխտնօրենը, «Նաիրիտի» շուր ստեղծված իրավիճակում, դժվարացավ պատասխանել:
«Իրավունքը» փորձեց «Նաիրիտ» գործարանի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանից պարզել Պարգեւ Պետրոսյանի ով լինելը, սակայն տնօրենի ընդունարանից, հավանաբար, քարտուղարուհին, լսելով, որ զանգահարել է լրագրող, շփոթված ասաց`Սաղաթելյանը խորհրդակցության է:
Պարգեւ Պետրոսյանի հետ կապ հաստատել եւս չհաջողվեց: Գործարանից մեզ փոխանցեցին, որ մեկ շաբաթ հետո միայն Պարգեւ Պետրոսյանը կկարողանա պատասխանել գործարանին առնչվող բոլոր հարցերին:
Ի դեպ, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքի հերթական ակցիան տեղի կունենա հինգշաբթի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
