Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՏԱՔՍԻՍՏԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԻՆՔԸ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «ՄԱՐԴԸ» ՉԷ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՏԱՔՍԻՍՏԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԻՆՔԸ ԳԱԳԻԿ

ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «ՄԱՐԴԸ»  ՉԷ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում պետք  է տեղի ունենար տաքսու վարորդների մամլո ասուլիսը, սակայն այն ինչ-ինչ պատճառներով չկայացավ:

Հիշեցնենք` տաքսու վարորդները բողոքում են լիցենզավորման նոր կարգից, ինչպես նաեւ այն փաստից, որ ստիպված են հազարավոր դրամներ մուծել գովազդների տեղադրման, լիցենզիայի և այլ մանր մունր բաների համար, որը ամսվա կտրվածքով կազմում է 100 հազար դրամ:

Օրեր առաջ «ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի  նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել էր տաքսու ոլորտում տիրող իրավիճակը: 2012-ի հունիսի 1-ից 10 տարեկան չափանիշը հանվեց, որ մինչեւ 10 տարեկան ավտոտրանսպորտային միջոցները պետք է լիցենզավորվեն եւ տաքսի ծառայություն իրականացնեն: Մարդիկ գնեցին 07-եր, վարկավորվեցին, 10-15 հազար դոլար վարկավորման տակ մտան, բայց հետո հայտարարվեց, որ կարող են նաեւ հին մեքենաներ լիցենզավորվել: Այս բոլոր մարդիկ խաբվեցին: Մինչեւ 2012-ի վերջը, երբ ավելի ցածր տարեթվի մեքենաներ ներգրավեցին, դաշտը օրինականացվեց քաղաքում 70 տոկոսով, մտան հարկային դաշտ, բոլորը ստացան դեղին համարանիշներ: 2013-ի սկզբից հայտարարվեց, որ դեղին համարանիշները փոխարինվում են սպիտակ համարանիշներով եւ կարող են տաքսիները գործել որպես ֆիզիկական անձ:

Այսօր, երբ լրագրողները դուրս էին գալիս մամուլի ակումբից, անհատ մի տաքսու վարորդ` Վահե Պետրոսյանը, ասաց, որ  ցանկանում է իր առաջարկը ներկայացնել  հանրությանը եւ տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Ինչպես պարզեց «Իրավունքը» տաքսու վարորդի հետ զրույցից, նա չի միացել իր գործընկերների` մյուս վարորդների  բողոքի ակցիային, քանի որ իր համար անհասկանալի է` ինչո՞ւ պետք  է պետությունը կայանատեղի ստեղծի իրենց համար, հաշվիչ ու կողային գծանշաններ տա եւ նոր միայն բոլորից գանձի 12.000 դրամ: «Իսկ ինչո՞ւ բոլորից պետք է այդքան գումար գանձի, քանի որ բոլորը կդժվարանա՞ն այդ  գումարը վճարել»,- ասաց  վարորդը:

Վերջինս առաջարկում է նախարարությանը Երեւանում աշխատող տաքսիստներից գանձել 5000, այլ քաղաքներում` 3000 դրամ, գյուղական համայնքներում` 1500 դրամ:

Ի դեպ, տաքսիստը  կարծում է, որ ՏԿ-ը տրամադրված է լուծել տաքսիստների  բարձրացրած խնդիրները: «Տեսնում եմ, որ բավական մեծ աշխատանք  է տարվում եւ մտածում են` ինչպես է հնարավոր կարգավորել ոլորտը»,-  նախարարության գովքն արեց Վահե Պետրոսյանը:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ