Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԼՔԵԼ Է ԵՐԿԻՐԸ. «ԺՈՂՈՎՈՒՐԴ»

Արխիվ 12-16

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԼՔԵԼ Է ԵՐԿԻՐԸ. «ԺՈՂՈՎՈՒՐԴ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն ավելի քան մեկ շաբաթ է անցել այն օրից, երբ Գորիս քաղաքում ծեծկռտուք տեղի ունեցավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու մասնակցությամբ: Ու մինչ քննչական կոմիտեն ծանուցագիր է պատրաստում վկաներին ու մասնակիցներին հարցաքննելու եւ բերման ենթարկելու մասին, իսկ գործը հսկող դատախազն էլ ինչ-որ ցուցումներ է տալիս, մարզպետի որդին հասցնում է լքել Հայաստանը: Թվում էր, որ հայրենի իրավապահ համակարգի ներկայացուցիչները հերթական ծեծկռտուքի մասին տեղեկանալուց հետո պետք է մեծ արագությամբ գործի անցնեին՝ վայրկյան առաջ պարզելու եւ մեղավորներին բերման ենթարկելու, առավել եւս, որ կրկին հիշատակվում էր Սյունիքի ամենազոր մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու անունը: Բայց ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 7-ին միայն ձեռնամուխ եղավ ծեծի գործով բոլոր մասնակիցներին ծանուցագիր ուղարկելու կարեւոր գործին, որպեսզի ծեծկռտուքի մասնակիցները ներկայանան հարցաքննության: Եւ, ահա, նրանց մեջ էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որն առիթից օգտվելով՝ փախուստի դիմեց: Իսկ ո՞րն էր խնդիրը, որ Սուրեն Խաչատրյանի որդուն ավելի շուտ չէին հրավիրում հարցաքննության: Բանն այն է, որ թեեւ հանրության շրջանում տարածված են նրա մասնակցության մասին լուրերը, սակայն փաստացի գործում չկան էական փաստեր, որ նա մեղավոր է: «Ժողովուրդ»-ին այս ծեծի գործով անցնողների ցուցմունքներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, հարցաքննվածներից որեւէ մեկը  իր ցուցմունքում Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը չի գրել եւ չի պատմել, որ կոնկրետ նա է ծեծել Հարութ Զաքարյանին կամ որեւէ մեկ այլ անձի: Թե ինչն է պատճառը, որ որեւէ մեկը նման բան չի գրել, մի քանի վարկածներ կան»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ