ԿԱԴԻՐՈՎԸ` ՕԲԱՄԱՅԻՆ. «ԵԹԵ 1945-ԻՆ ՁԻԵՐՈՎ ՀԱՍԱՆՔ ԲԵՌԼԻՆ, ԱՊԱ ՀԻՄԱ ԿԼՈՒԾԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ԽՆԴԻՐ»
Արխիվ 12-16ԿԱԴԻՐՈՎԸ` ՕԲԱՄԱՅԻՆ. «ԵԹԵ 1945-ԻՆ ՁԻԵՐՈՎ ՀԱՍԱՆՔ ԲԵՌԼԻՆ, ԱՊԱ ՀԻՄԱ ԿԼՈՒԾԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ԽՆԴԻՐ»
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում հրապարակել է իր ուղերձը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում ամերիկացի առաջնորդին կոչ է արել մտորել «ուր է գնում այս աշխարհը» հարցի շուրջ:
«Վստահ եմ, որ բոլորիդ պետք է մոռանալ անցյալի վիրավորանքները, վեր բարձրանալ աննշան խնդիրներից, հավաքվել համաշխարհային տերությունների առաջնորդներով և հարց տալ` ուր է գնում այս աշխարհը: Միգուցե դրանից ինչ-որ բան ստացվի: Իսկ հուսալ, որ պատժամիջոցներով Ռուսաստանին հնարավոր է դարձնել հնազանդ կիսագաղութային երկիր, չարժե: Եթե քառասունհինգին մենք ձիերով հասանք Բեռլին, ապա այսօր առավել ևս ի վիճակի ենք լուծելու ցանկացած բարդության խնդիր: Թող հաղթի արդարությունը»,-Газета.Ru-ն մեջբերել է Կադիրովի հաղորդագրությունը:
Ինչպես հաղորդվում է` Կադիրովն ընդգծել է, որ ԱՄՆ ներգրավված է «Իսլամական պետություն» խմբավորման ֆինանսավորման գործում:
