Հայաստանն ու Ադրբեջանը Ռիգայում կքննարկեն ԼՂ-ի հակամարտության հարցը
Արխիվ 12-16Հայաստանն ու Ադրբեջանը Ռիգայում կքննարկեն ԼՂ-ի հակամարտության հարցը
Մայիսի 21-22–ը Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանականերումՀայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:
«Ղարաբաղի հարցով գոյություն ունի, այսպես կոչված, մինսկյան գործընթաց, որում նախագահում է մեր անդամ-երկրներից մեկը՝ Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների և ԱԳ նախարարների հանդիպումները: Ռիգայում տեղի կունենա կամ նախագահների, կամ ԱԳ նախարարների հանդիպումը: Սա այն քիչ գործընթացներից է, որին Եվրամիությունը չի մասնակցում», – ասել է ԵՄ ներկայացուցիչը:
