Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՉՆԱՅԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՅՈՒՐԻԻ ՋԱՆՔԵՐԻ`ՀԱՅԵՐԸ ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՉՆԱՅԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՅՈՒՐԻԻ ՋԱՆՔԵՐԻ`ՀԱՅԵՐԸ ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 1-6-ը ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՌԴ Օրյոլ քաղաքում անցկացվող`ԱՊՀ երկրների 10-րդ Երիտասարդական Դելփյան խաղերին եւ նվաճել բազմաթիվ մեդալներ`7 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ եւ 5 դիպլոմ: Խաղերին Հայաստանից  մասնակցել են 57 հոգի, որոնցից 45 մասնակիցներ մրցել են 11 անվանակարգերում (դաշնամուր, ջութակ, ակադեմիական, էստրադային եւ ժողովրդական երգեցողություն, կերպարվեստ, հագուստի դիզայն, ազգային նվագարաններ, լուսանկարչություն, կրկես ազգային պար):  Հայ պատվիրակների կազմը ընտրվել է ՀՀ մշակույթի նախարարության ընտրությամբ:

Այսօր կայացած մամուլի ասուլի ընթացքում ՀՀ մշակույթի նախարրի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ շնորհավորելով մեդալակիներին, նախարարության կողմից նրանց հանձնեց շնորհակալագրեր.«Սա մեր մշակութային դպրոցի հերթական հաղթանակներից մեկն է: Լավագույններին էինք ընտրել եւ իրականում ակնկալում էինք լավ արդյունք: Դուք ձեր կատարողական արվեստով մեծ ներդրում ունեցաք մայիսյան հաղթանակների մեջ»,-նշեց Ա. Պողոսյանը եւ մեդալակիրներին հորդորեց ավելի զարգացնել իրենց կատարողական արվեստը:

Այս տարի խաղերին առաջին անգամ Հայաստանից մասնակցել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության «Սարդարապատ» պարային համույթ: Դելփյան կոմիտեի հայաստանյան նախագահ ԱԼԵՔՍԱՆ ԶԱՔՅԱՆԻ խոսքով` այս պարային համույթում պարում են զինվորներ, որոնց պարը Հայաստանի սահաններից դուրս ներկայացնելը կրկնակի հաճույք ու հպարտություն է եղել. «Դահլիճում նստած հազարավոր հանդիսականներ, շունչները պահած, սպասում էին հայկական պարի խմբի ոգեղեն ելույթին»,-ընդգծեց Ա. Զաքյանը եւ տեղեկացրեց, որ մրցույթի ընթացքում հարեւան ադրբեջանցիները հայ մասնակիցների նկատմամբ «Ազգային նվագարաններ» մրցույթի ժամանակ ցուցաբերել են ոչ ադեկվատ պահվածք. «Այս անվանակարգում մենք ժյուրիի անդամ չունեինք, փոխարենը ժյուրիի կազմում Ադրբեջանից անդամ կար, և նա ջանք ու եռանդ չխնայեց, որ մեր երկու մասնակիցները, ովքեր պոտենցիալ ոսկե մեդալակիրներ էին, միայն բրոնզե մեդալ ստանային: Իսկ ադրբեջանցին էլ ներկայացել էր մեր ազգային նվագարանով` դուդուկով, եւ թեեւ ընդհանրապես նվագել չգիտեր, բայց արծաթե մեդալ ստացավ: Սա միակ միջադեպն էր, որ պատահեց Դելփյան խաղերի ընթացքում: Մենք դիմեցինք Դելփյան խաղերի ղեկավարությանը, որի արդյունքում այդ ադրբեջանցուն հանեցին ժյուրիի կազմից եւ հետագայում նրա մասնակցությունը բացառվեց»,-ավելացրեց պարոն Զաքյանը:

Նշենք, որ այս տարի Դելփյան խաղերը նվիրված էին Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ