Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԻ՞ԹԵ ՊԱՇՏՈՆՆ ԱՅԴՔԱՆ ԵՐԿԱՐ ԷՐ ԽԼԱՑՐԵԼ ՈՒ ԿՈՒՐԱՑՐԵԼ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՄԻ՞ԹԵ ՊԱՇՏՈՆՆ ԱՅԴՔԱՆ ԵՐԿԱՐ ԷՐ ԽԼԱՑՐԵԼ ՈՒ ԿՈՒՐԱՑՐԵԼ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

 

ՕԵԿ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Արթուր Բաղդասարյանը մայիսի իննին  իրեն պատկանող «Հ3» հեռուստաընկերությամբ  անդրադարձավ Հայաստանի արտաքին ու ներքին խնդիրների մասին: Հերթական անգամ Արթուր Բաղդասարյանը  ծնկներին խփելով ու կուրծք ծեծելով խոսում էր հայ ազգի ծանր իրավիճակի մասին:  ՕԵԿ առաջնորդն իր խոսքում անդրադարձավ նաեւ «Նաիրիտ» գործարանի խնդրին` ճիշտ համարելով գործարանի աշխատակիցների պայքարը: Արթուր Բաղդասարյանը կոչ արեց քաղաքացիներին հեղափոխություն անել իրենց սրտում, հոգում, մտքում: «Պետք է պայքարել, որ լավ ապրել»,- հայտարարեց Բաղդասարյանը:


Քանի որ պրն Բաղդասարյանը հերթական անգամ խոսում է մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին, մենք էլ հերթական անգամ նրան հիշեցնում ենք նրա քաղաքական անցյալի մի շրջանը: Պրն Բաղդասարյան, մեր քաղաքացիներն իրենց բարեկեցության ու ապագայի համար պայքարում էին նաեւ 2008 թ-ին` բողոքելով այդ ժամանակվա իշխանությունից: Որպես այլընտրանք` մեր քաղաքացիների մի մասը  իր  բարեկեցության ու   լուսավոր ապագայի համար իր քվեն վստահեց Ձեզ: Սակայն Դուք «Երրորդ տեղն էի գրավել 2008-ի նախագահական ընտրությունները, դա ոչինչ չէր փոխի» արտահայտությունը մահանա բերելով`դարձաք իշխանության մաս, եւ ութ տարի ԱԽ քարտուղարի պաշտոնը խլացրեց ու կուրացրեց Ձեզ: Եվ միայն ութ տարի անց, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլեւս ցանկություն չունի երրորդ անգամ երկրի ղեկավարման ղեկը ստանձնել, «մետաքսե ճանապարհը» դեպի Բաղրամյան  26  Ձեզ համար կարծես թե բացվեց: Դուք որոշեցիք, որ կարելի է նորից ընդդիմություն խաղալ, նորից ժողովրդի անունից խոսել, արդարանալ ու սրբագրել անցյալը: Պարզապես ամեն անգամ, երբ Դուք եւ այլ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ իշխանության կազմում լինելով սահմանափակ հնարավորություններ են ունեցել`տրամաբանական հարց է առաջանում` մի՞թե մեր քաղաքական որոշ գործիչներին ութ տարի է հարկավոր այդ պարզ ճշմարտությունը տեսնելու ու հասկանալու համար:

Ի դեպ, ՕԵԿ քաղխորհուրդը երեկ հավանության է արժանացրել կուսակցության կողմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված առաջարկությունների փաթեթն այն դեպքում, երբ նախորդ  տարի  նոյեմբերին տված հարցազրույցում Արթուր Բաղդասարյանը  դեմ  էր արտահայտվում  սահմանադրական բարեփոխումներին եւ աննպատակահարմար  համարում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ