Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ՝ «ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ» (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ՝ «ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ» (+Տեսանյութ)


Մայիսի 10-ին «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում դերասան ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ ներկայացավ «Մամուլի ասուլիս» մոնոներկայացմամբ՝ հիմնված Ա.Ս. Պուշկինի «Մոցարտ և Սալյերի» ստեղծագործության վրա: «Իրավունքի» հետ զրույցում Ա. Գյուրջյանն ասաց, որ այս մոնոներկայացումն ավելի շատ ներկայացում-խորհում էր՝ ստեղծված փոխելու մակերեսային մոտեցումները՝ փոխհարաբերությունների ընկալման հարցում: «Պուշկինի լեզուն և Սալյերիի մտքերն, ի զարմանս մեզ, մամուլի ասուլիսի ձևաչափում օրգանական են հնչում: Այս մտքերն արդիական են, քանի որ կյանքում ակտուալ են մարդկային բարդ միջանձնային հարաբերություններն՝ իրենց խնդիրներով հանդերձ: Սակայն, կարծրատիպերը, այսպես ասած, շտամպերը կամ կլիշեները շեղում են մեզ բուն խնդրից»:

Ա. Գյուրջյանը փաստեց, որ փորձել է ներկայացման ընթացքում ներկայացնել հանդիսատեսին ոչ թե ծանոթ շտամպեր ու առասպելներ, այլ՝ միջանձնային խնդիրներ՝ փորձելով հասականալ այն, ինչ կատարվեց Մոցարտի և Սալյերիի հետ. «Գուցե, այսօր էլ նման բան կատարվում է…»,- համոզված է մեր զրուցակիցը:

Դերասանին ոգևորել էր նաև հանդիսատեսը, ով ջերմությամբ ընդունեց ներկայացումը: Հարցին, թե ի՞նչ զգացողություններ վերապրեց ներկայացումից հետո, Ա. Գյուրջյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Ես տեսա շատ գեղեցիկ, խնդիրը ընկալող հանդիսատես։ Թեև ներկայացումը մենախոսության ձևաչափով էր, բայց, կարծում եմ, մեզ մոտ երկխոսություն ստացվեց, քանի որ հուզական առումով յուրաքանչյուր խոսք արտացոլվում էր հանդիսատեսի հայացքում։ Առհասարակ, դերաանների համար «Արմմոնո» փառատոնը առանձնահատուկ կարևոր հարթակ է, հենց այդ երկխոսությանը նպաստելու առումով։ Դերասանը հնարավորություն է ստանում ոչ միայն ներկայանալու՝ որպես կատարող, այլ նաև կիսվելու երևույթների իր տեսլականով և մեկնաբանությամբ»։

 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ