Միջադեպ երեւանյան փողոցում. ««ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ» ՀՐԱՀՐՈՒՄ ԷԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ»
Արխիվ 12-16Միջադեպ երեւանյան փողոցում. ««ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ» ՀՐԱՀՐՈՒՄ ԷԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ»
Մայիսի 9-ին` այն ժամանակ, երբ համայն հայությունը նշում էր իր Եռատոնը, «Եհովայի վկաները» շարունակում էին իրենց սեւ գործը երեւանյան փողոցներում` մարդկանց կրոնական բնույթի գրքեր «նվիրելով» ու հուսալով եւս մի քանիսին մոլորեցնել այս ճանապարհով: Բայց արի ու տես, որ այս անգամ նրանց դա չհաջողվեց: Իսկ թե ինչու, այս մասին տեղեկացնում է «Դիալոգ» հկ նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ու մանրամասներ հաղորդում. «Նոր-Նորքի 2-րդ զանգվածի Գայի պողոտա եւ Ն. Ստեփանյան փողոցի խաչմերուկում ընկերներիս հետ միասին հանդիպեցինք «Եհովայի վկաներ» կազմակերպության ստենդին եւ փորձեցինք
գրականություն վերցնել այնտեղից: Սակայն «Եհովայի վկաները» խոչընդոտեցին մեզ, չնայած նրա, որ գրականությունը նախատեսված է ազատ բաժանելու համար եւ ոչ մի խոչընդոտներ չպետք է լինեն քաղաքացիների կողմից այն վերցնելու համար: Մեզ համար արգելքներ ստեղծելու արդյունքում առաջացավ բանավեճ, որին «Եհովայի վկաները» փորձեցին կրոնական անհանդուրժողականության եւ իրավունքների խախտման երանգ հաղորդել, թեպետ այս պարագայում խախտվել էին մեր իրավունքները»: Ի դեպ, բանավեճի արդյունքում Ա. Մուրադյանին եւ նրա ընկերներին «վախեցնելու» նպատակով «Եհովայի վկաները» դիմել են ոստիկանություն. «Սպասելով ոստիկանության աշխատակիցներին, ակնկալում էինք երկարատեւ բացատրություններ եւ բանավեճ: Սակայն, զարմացած մնացինք, երբ դեպքի վայր ժամանած Նոր-Նորքի զանգվածի բաժնի ավագ լեյտենանտ Միքայել Եգանյանը սկսեց հարցաքննությունը: Վերջինս ոչ միայն հստակ տիրապետում էր տարբեր կրոնական կազմակերպություններին առընչվող հարցերին եւ իրավունքներին, այլ նաեւ հիացրեց մեզ իր չափազանց հավասարակշռված եւ համբերատար վերաբերմունքով, ճկուն
մտածելակերպով, իրավական եւ սոցիալական շփման գերազանց ունակություններով: Դրա արդյունքում հնարավոր եղավ բացահայտել կողմերի իրավունքներն ու պարտականությունները, խուսափել անիմաստ կրոնական բախումներից, որը հրահրում էին «Եհովայի վկաները», եւ հարցը քննել ճիշտ ուղղվածությամբ», - հավելեց Ա. Մուրադյանն ու առիթից օգտվելով նշեց. «Ուզում եմ իմ եւ ընկերներիս անունից խորին շնորհակալություն հայտնել ոչ միայն ավագ լեյտենանտ Միքայել Եգանյանի, այլ նաեւ Նոր-Նորքի զանգվածի բաժանմունքի այդ օրվա հերթապահների աշխատանքի համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
