Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ ՔՈԲՈՒԼԵԹԻՈՒՄ. ՈՂՋ-ՈՂՋ ԱՅՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ԵՐԵԽԱ

Արխիվ 12-16

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ ՔՈԲՈՒԼԵԹԻՈՒՄ. ՈՂՋ-ՈՂՋ ԱՅՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ԵՐԵԽԱ

 

Սարսափելի դեպք է տեղի ունեցել Քոբուլեթիում: Աջարիայում համերգային ծրագրով հանդես եկած փոքրիկների պարային խումբը  իջեւանել է տեղի հյուրանոցներից մեկում. «Արմազիում», սակայն այսօր առավոտյան` մոտավորապես ժամը 05:00-ին, այնտեղ հրդեհ է բռնկվել: Փրկարարներին հաջողվել է հրդեհվող հյուրանոցից դուրս բերել 31 երեխայի ու 14 չափահաս անձնանց, սակայն երեք փոքրիկ (10-11 տարեկան տղա երեխաներ) ողջ-ողջ այրվել են, իսկ հրաշքով փրկված, բայց այրվածքներ ստացած մյուս փոքրիկներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Ինչպես նշում են վրացական կայքերը, այս պահին դեռ չի պարզվել, թե որն է եղել հրդեհի բռնկման պատճառը, սակայն ամենահավանական վարկածներից մեկն այն է, որ անսարք օդափոխիչի պատճառով է հրդեհը բռնկվել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ