ԼԻՍԿԱՅԻ ՈՐԴՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՎՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Արխիվ 12-16ԼԻՍԿԱՅԻ ՈՐԴՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ
ՄԵԿՆԱԲԱՆՎՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մեկնաբանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպը:
Հիշեցնենք, ըստ տեղեկությունների մայիսի 2-ին, երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս զուգահեռ անցնող ավտոմեքենան երթեւեկությունը խախտել է, վեճ է առաջացել, որի համար պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, որոնք Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք:
2 եղբայրներին դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ, վիճել են, հայհոյել եւ հավաքվածները ծեծի են ենթարկել եղբայրներին: Նրանցից մեկի վիճակը ծանր է եղել, տեղափոխվել է Երեւան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երիտասարդի աչքն է վնասված եւ առայժմ հայտնի չէ, թե վիրահատությունից հետո տեսողությունը կվերականգնվի, թե՝ ոչ:
ՀՀ ոստիկանապետը զերծ է մնացել մեկնաբանել տեղի ունեցածը` ասելով, որ գործը գտնվում է դատախազության ու Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում:
ՀՀ ոստիկանապետը, այնուամենայնիվ, չի զլացել ասելով, որ տեղի ունեցող իրադարձությունները հաճախ ուռճացվում են:
Ոստիկանապետը, սակայն, չի բավարարվել միայն Սուրիկ Խաչատրյանին «поддержка» անելով: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի` մուրացկան կնոջը վիրավորելու դեպքին (դու հլա սա՞ղ ես, ես գիտեմ սատկել ես-խմբ.) եւս, ըստ էության, կոշտ գնահատական չի տվել, միայն ասել է`Երանոսյանը լուրջ հետեւություններ կանի եւ խորհուրդ տվել ծանոթանալ փոխոստիկանապետի պարզաբանմանը:
Ի դեպ Վլադիմիր Գասպարյանը իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել է, թե երբ ոստիկանը չի շտկվում, հանում են համազգեստը: Սակայն արդեն երկրորդ անգամ է, որ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը կոպիտ դրսեւորումներ է ցուցաբերում (առաջին անգամ դա դրսեւորվեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով ծեծելու ժամանակ-խմբ.): Իսկ մուրացկան կնոջ մասին խոսելիս Երանոսյանն իրեն ներկայացնում է որպես «բարեգործ», ասում, թե ինչպես է օգնել այդ նրան, ապա մուրացկան կնոջ բարոյական կերպարը «բացահայտելով»`փորձում է իրեն արդարացնել:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպին, դեռ անհասկանալի է` ովքեր եւ ինչպես են ուռճացնում իրադարձությունը, եթե ծեծի պատճառով երիտասարդներից մեկը տեսողությունը կորցնելու վտանգի առաջ է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
