Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԲՈՂՈՔՆ ԱՍՏԾՈՒՑ ԵՎ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ՆՐԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Արխիվ 12-16

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԲՈՂՈՔՆ ԱՍՏԾՈՒՑ ԵՎ ՎԱԶԳԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ՆՐԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

 

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը  «Շաբաթ երեկո Կարմենի հետ»  հաղորդաշարի  ընթացքում  անդրադարձավ  իր եւ  նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հանդիպմանը: Պատգամավորը նախ հուզվեց Վազգեն  Սարգսյանի մասին խոսելիս, ապա ասաց, որ երկու անգամ է հանդիպել  նրան: Վերջինը եղել է հոկտեմբերի 27-ից առաջ: Թե ինչ են խոսել, Բագրատյանը չհրապարակեց, քանի որ պիտի մի քանի մարդու, այդ թվում նաեւ Վազգենի եղբոր` Արամ Սարգսյան հետ խոսի: «Գուցե մի օր գրքիս մեջ գրեմ այդ մասին»,- ասաց Բագրատյանը:

Անդրադառնալով  իր անվան հետ կապվող մազութի գործին` նախկին վարչապետը  դա կրկին համարեց բլեֆ ու ասաց, որ երբ քրեական գործը կարճվեց, մազութի թալանի մասին խոսողները եկան դատախազություն եւ հայտարարեցին, որ կատակ են արել:

Աթեիստական հայացքներով աչքի ընկնող ՀԱԿ պատգամավորը  «ռաբիս» անվանեց «Ով քրիստոնյա չէ, նա հայ չէ» արտահայտության հեղինակին` Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանին, ապա սկսեց բողոքել աստծուց. «Եթե աստծուն հանդիպեի, կասեի` ինչո՞ւ է հաճախ կորցնում արդարության զգացումը»:

Բագրատյանը, ի դեպ, ցանկություն հայտնեց  բանավիճել եկեղեցականներից որեւէ մեկի հետ հայ եկեղեցու դերի մասին, ապա ասաց, որ հարգում է բողոքականությունը, պաշտում  բուդդայականությունը:

Դե ինչ, հավանաբար նախկին վարչապետի անհավատությունն է, որ 90-ական թվականներին նա եւ իր նմանները պարզապես ոչնչացրին մեր երկրի տնտեսությունը, իսկ այլ կրոնին հարելն է գալիս է նրա արեւմտամետ հայացքներից:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ