Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՔԱՋԱՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ 1992 ԹՎԱԿԱՆԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՔԱՋԱՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ 1992 ԹՎԱԿԱՆԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել  հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը: Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու նոր հնարավորություններ ընձեռեց, և դրանում մեծ է նաև հայ ժողովրդի ներդրումը: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին աշխարհում խաղաղության պահպանման համար, և նաև մեր հայրերի ու պապերի շնորհիվ է, որ այսօր աշխարհն ապրում է առանց ֆաշիզմի սպառնալիքի:
Մայիսի 9-ը մեզ համար համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության խորհուրդ ունի. այս օրերին մենք տոնում ենք նաև Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը: Շարունակելով իրենց հերոս նախնիների սխրանքը՝ հայ ժողովրդի քաջարի զավակները 1992 թվականին վերականգնեցին պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ի վեր հայոց մշակութային մայրաքաղաք համարվող Շուշին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի հաղթանակների առթիվ, Հայրենական մեծ պատերազմի մեր վետերաններին և Շուշիի ազատագրման մեր մարտիկներին մաղթում քաջառողջություն և երկար տարիների կյանք: Հավերժ փա՛ռք այս հաղթանակների ձեռքբերման ճանապարհին ընկած մեր հերոսներին»:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ