Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀՆՉԵՑ ԶԻՆՎՈՐ ՄՈԴԵԼԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ (Տեսահոլովակի պրեմիերա)

Արխիվ 12-16

«ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳՆ» ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀՆՉԵՑ ԶԻՆՎՈՐ ՄՈԴԵԼԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ (Տեսահոլովակի պրեմիերա)

 

Մայիսյան եռատոնի առթիվ մոդել, երգիչ ԷՄԻԼ ՊՈՂՈՍՅԱՆԸ յուրահատուկ անակնկալ է պատրաստել` հանրության դատին հանձնելով իր նոր տեսահոլովակը: Երգարվեստին նոր շունչ հաղորդող մոդելը, ով վերջին շրջանում լուրջ գործունեություն է ծավալում այս ասպարեզում, եւ փոփ ժանրում արդեն ունի իր ունկնդիրների բանակը, այս անգամ հանդես է եկել «Մարտիկի երգի» մատուցմամբ: Տեսահոլովակի պրեմիերայի, լեգենդար «Մարտիկի երգի» ու իր ստեղծագործական ուղու մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը հենց նրա հետ:

- Էմիլ, թերեւս Ձեր կարիերային հետեւող հանրությունը սպասում էր Ձեզնից մոդելային ոլորտում նորությունների, բայց Դուք ներկայացաք նոր տեսահոլովակով:

- Իմ առաջին մասնագիտությունը, միանշանակ, երգ-երաժշտությունն է, եւ ես դեռ վաղ հասակից եմ երգել: Իսկ մոդելային գործունեությամբ շատ պատահական եմ սկսել զբաղվել, երբ ինձ ասացին, որ ունեմ համապատասխան տվյալներ մասնակցելու միջազգային մրցույթի, բայց դա ինձ համար հոբբի է: Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակին, ասեմ, որ ամենը կատարել ենք երկու օրվա ընթացքում` իմ ընկերների` Վազգենի եւ Հարությունի օգնությամբ:

- Հետաքրքիր է` ո՞վ է տեսահոլովակի փոքրիկ կիթառահարը:

- Փոքրիկ կիթառահարը կարելի է ասել իմ փոքրիկ եղբայրն է` Հայկ Բիգանյանը, ով նույնպես երգում է:

- «Մարտիկի երգը» շատերն են կատարել, Դուք ո՞ւմ կատարումը կառանձնացնեիք, որից տպավորվել եք ամենաշատը:

- Դարի ամենալավ կատարողն այս երգի իմ վոկալի ուսուցիչն է` ԼՂՀ վաստակավոր արտիստ Տիգրան Մկրտչյանը: Ես լսել եմ իմ շատ սիրելի մաեստրոյի կատարմամբ «Մարտիկի երգն», ու անչափ տպավորվել է այն ինձ մոտ:

- Ձեզ հանրությունն առավել շատ ճանաչում է որպես հաջողակ մոդել, ով երբեմն ռոմանտիկ երգերով գրավում է ամենքի ուշադրությունը: Կցանկանայի այս անգամ անդրադառնայինք, ուղղակի, շարքային Էմիլ Պողոսյանին, ով իր երգով հավատացնում է, որ «Հայրենիքն իր սրտում է»:

- Կարծում եմ` յուրաքանչյուր հայ պետք է հայրենասեր լինի` անկախ իր աշխատանքից, մասնագիտությունից եւ , ընդհանրապես, ընտրած ուղուց:

- Բավական լուրջ մարտահրավեր է հայկական շոու-բիզնեսին, երբ մոդելային արտաքինով երիտասարդը որոշում է այսուհետ հանդես գալ իր առաջին մասնագիտությամբ` երգարվեստով: Ի՞նչ կասեք այս մասին:

- Կարծում եմ` նրանից է, որ կատարել եմ առաջին լուրջ քայլերս մոդելային ասպարեզում, բայց ըստ իս,  սա լավ հնարավորություն է, որ ինձ ճանաչեն նաեւ որպես երգիչ:

- Վստահ եմ, որ հատուկ էիք մտածել հենց այսօր անել տեսահոլովակի պրեմիերան: Հետեւաբար կուզեի խոսեիք նաեւ Ձեզ համար մայիսի 9-ի կարեւորության մասին:

- Տեսահոլովակի գաղափարը շատ հանկարծակի է ծնվել ինձ մոտ, քանի որ արդեն մոտ էր մայիսի 9-ը: Բայց, իհարկե, նախատեսել էի հենց մայիսի 9-ին լիներ պրեմիերան, քանի որ երգը նվիրված էր բոլոր այն մարդկանց, ովքեր գնացել եւ կռիվ են տվել, որպեսզի մենք այսօր մեր գլուխները դնենք բարձին եւ հանգիստ քնենք: Ինչպե՞ս կարելի է չգնահատել նման քաջարի տղաների կատարածը եւ չլինել հայրենասեր: Նշեմ, որ երգը նվիրվում է նաեւ մերօրյա հայ զինվորներին, ովքեր հսկում են մեր սահմանները, եւ նրանց շնորհիվ մենք խաղաղ ու ապահով ապրում ենք:

- Կշարունակե՞ք ռազմահայրենասիրական երգերով ներկայանալ հանրությանը:

- Ես սիրում եմ հանդես գալ տարբեր ժանրերում` փոփ, դասական, ժողովրդական եւ նաեւ ռազմահայրենասիրական:



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ