Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԹՈՄԱՍ ՏՈՒԽԵԼԸ ԵՎՍ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԹՈՄԱՍ ՏՈՒԽԵԼԸ ԵՎՍ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԵՏ


Երկար ժամանակ է, ինչ Դորտմունդի "Բորուսիայի" եւ հատկապես Հայաստանի հավաքականի երկրպագուները մխիթարյանական խաղի սպասումներով էին, եւ վերջապես հայ ֆուտբոլիստը խաղադաշտում վերագտավ իր խաղը: Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները հայ ֆուտբոլիստի "վերադարձի" հարթակը դարձան:
Նախ, հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում Մյունխենի "Բավարիայի" դեմ հենց Մյունխենում կայացած հանդիպման 70-րդ րոպեին դաշտ դուրս գալովª Մխիթարյանը 5 րոպե անց դաձավ գոլային փոխանցման հեղինակ, ինչի արդյունքում հաշիվը հավասարեցրեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու հանդիպումը 11 մետրանոցների հարվածաշարով ավարտվեց հօգուտ դորտմունդցիների: Խաղից հետո "Dfbpokal-walkoffame.de"-ում անցկացված քվեարկության արդյունքում, Մխիթարյանը ստանալով ձայների 50 տոկոսը, ճանաչվեց Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների լավագույն խաղացող:

Այս կապակցությամբ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է այս գրառումը. "Շատ շնորհակալություն: Սա ամբողջ թիմի նվաճումն է":
Միեւնույն ժամանակ "Dfbpokal-walkoffame.de"-ը Մխիթարյանի մասին գրել էր. "Դորտմունդյան թիմի պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումըª Մխիթարյանը Մարիո Գյոտցեին փոխարինելու համար էր, սակայն դա անելն այնքան էլ հեշտ չէր: "Բավարիայի" դեմ կիսաեզրափակիչի խաղում Մխիթարյանը, դուրս գալով փոխարինման, դարձավ հանդիպման հերոսը... Հայ ֆուտբոլիստը ցույց տվեց, թե ինչքան կարեւոր կարող է լինել "Բորուսիայի" համար":
"Բորուսիայի" գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեին եւս գոհացրել է Մխիթարյանի խաղը. "Կլոպը ճիշտ արեցª փոխարինման դուրս բերելով Մխիթարյանին: Դրանից հետո մենք տիրեցինք նախաձեռնությանը, կարող էինք խփել նաեւ երկրորդ գնդակը":
Ինչպես երեւում է, անգամ այն բանից հետո, որ դորտմունդյան ակումբը նոր մարզիչ կունենա, Մխիթարյանը մնում է ակումբի ծրագրերի մեջ: Գերմանական Bild պարբերականը, նշում է, որ "Բորուսիայի" առաջիկա գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի պատրաստվում բաց թողնել հայ ֆուտբոլիստինª մեծ հույսեր կապելով վերջինիս հետ: Ըստ պարբերականի տեղեկություններիª գերմանացի մասնագետը մտադիր է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին խաղացնել փլեյմեյքերի դիրքում, քանի որ եզրերում Մխիթարյանի խաղն արդյունավետ չէ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ