ՈՉ ՇԻՇԸ ՎԱՌՎԵՑ, ՈՉ ՔՅԱԲԱԲԸ
Արխիվ 12-16
ՈՉ ՇԻՇԸ ՎԱՌՎԵՑ, ՈՉ ՔՅԱԲԱԲԸԸստ միջազգային դիտորդների` ղարաբաղյան ընտրություններն անցել են ժողովրդավարական բարձր մակարդակով, քանի որ ընտրություններից հետո իշխանությունները կուշտ մնացին, իսկ ընդդիմությունը` գոհ:
% % %
ՃՈՅՏԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ
(ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
190 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԹԱՔՑՐԱԾ
ՀԱՐԿԵՐԸ ՄՈՒԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԶԱՏ
ԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մուծենք հարկերը եւ քնենք հանգիստ:
ՊՐԵՄԵՐԻԱ
(ՃՈՅՏԸ` ՀԱՐԿԱՅԻՆԻՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ
ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Կինոգործիչների միությունից հայտնում են, որ ռեժիսոր Հակոբ Հակոբյանը նկարահանում է "Ինչպես վերադարձնել միլիոնը" փաստավավերագրական կրիմինալը:
% % %
КАПИТАЛЬНЫЙ РЕМОНТ
Անվանափոխության գրասենյակից հայտնում են, որ Յուվեցի Կարոյի` Գոհար Ենոքյանի հասցեին արած հայտարարություններից հետո, ըստ որոնց Ենոքյանը հազարավոր մարդկանց է "քցել", որոշել են Գոհար Ենոքյանին վերանվանել Լեդի Գոգա…
% % %
ՆԱՄԱԿ
ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ
(ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ`
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՕՐԵՆՔԻ
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿ ԳՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ваше благородие,
господин Путин,
Для кого ты добрый,
а кому иначе.
Письмецо в конверте,
погоди, не рви,
Не везёт мне в экономике,
повезёт…
% % %
КРЁСТНАЯ МАТЬ
(ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՆՏ
ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ԱՐՎԱԾ "ՅՈՒՂ ԵՍ ՎԱՌՈՒՄ"
ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նեյրոխիրուրգիայի ինստիտուտից հայտնում են, որ Միքայել Մելքումյանի արած արտահայտությունից հետո ուսումնասիրելով Հրանտ Բագրատյանի մտածող օրգանը, հայտնաբերել են, որ մի հատ կլապան է վառվել, երկու հատ էլ կոլցա է նստել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
