"ԻՐԱՎՈՒՆՔԻ" ԿՈՂՄԻՑ "ԱՐՄՄՈՆՈՆ" ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՌԱՏՈՆ
Արխիվ 12-16ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՌԱՏՈՆ
Մինչ փառատոնի մեկնարկը` "Արմմոնո" միջազգային թատերական փառատոնը "Իրավունք" թերթի կողմից պարգեւատրվեց "Լավագույն փառատոն" պատվոգրով` մոնոներկայացումների ժանրը Հայաստանում զարգացնելու համար: Պատվոգիրը ստանալուն պես փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ շնորհակալություն հայտնելով` ասաց. "Իսկապես զգացված եմ եւ շնորհակալ: Իհարկե, ցանկացած մրցանակ սուբյեկտիվ է: Ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ "Իրավունք" թերթի համար մենք լավն ենք: Կփորձենք արդարացնել "Իրավունքի" սպասելիքները, որպեսզի միշտ մնանք լավագույն փառատոն: Ի դեպ, "Իրավունք" թերթը դարձել է մեր փառատոնի մշտական աջակիցը եւ ինչպես ամեն տարի, այս տարի եւս հանդիսանում է մեր ինֆորմացիոն հովանավորը, ինչի համար նույնպես շատ զգացված ենք ու շնորհակալ":
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
