Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԵԹԵ ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՉԼԻՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՉԼԻՆԵՐ`
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»


Վաղը կլրանա Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակը, Աստծու կամոք այսօր այդ պատերազմի մասնակիցներից քչերն են ապրում մեր կողքին: Բայց չզլանանք խոստովանել, որ նրանք մեր պարծանքն են` արժանի բոլորիս ուշադրությանն ու գնահատանքին: Նրանցից մեկն էլ 92-ամյա վետերան, թատերագետ ՀԱՅԿԱԶ ԵՐԱՆՈՍՅԱՆՆ է, ով այդ հասակում, երիտասարդներիս համար զարմանալի առույգությամբ հյուրընկալվել էր «Իրավունքի» խմբագրություն: Ըստ նրա տրամաբանական հաշվարկների, հիմա եթե ողջ մնացած վետերաններ կան, ապա առնվազն 91 տարեկան են, իսկ ինքն արդեն բոլորել է 92-ը, ինչը հենց համարում է բախտավորություն ու ճակատագրական:



ՍԿՍՎԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ



- Գրեթե տասն օր էր անցել, որ ավարտել էի Լենինականի թիվ 51 դպրոցի 10-րդ դասարանը, երբ ինձ կանչեցին զինկոմիսարիատ, թե ուզում ենք Լենինականից մոտ 15 հոգու ուղարկել Թբիլիսի` հրետանային ուսումնարանում սովորելու:

Իհարկե, անմիջապես համաձայնեցի ու մեկնեցի Թբիլիսի: Վեց ամիս անց գերմանացիները հասան Օրջոնիկիձե, այսինքն` Բաքվից մի թիզ էին հեռու, հարկավոր էր Բաքուն պահպանել, որովհետեւ այդ տարիներին միակ նավթ ու բենզին տվողը Բաքուն էր, Սիբիրի նավթահանքերը դեռ չկային: Այդ պատճառով մեզ չթողեցին, որ ավարտենք, կուրսանտ վիճակում տարան առաջին գիծ: Օրջոնիկիձեի մոտ պաշտպանության գիծ ստեղծեցինք` քողարկեցինք` ինչպես որ պետք էր, որ գերմանացին չտեսնի, թե մենք ինչեր ենք սարքել ու սպասեցինք: Մեր խնդիրն էր, որ գերմանացիներին չթողնեինք առաջ շարժվել: Այդպես սպասում էինք, մեկ էլ տեսնեմ` դիմացի բլուրից 2 գերմանական տանկ բարձրացան, ես հրետանավոր էի, մայորին կանչեցի` տավարիշչ մայո՜ր, տավարիշչ մայո՜ր, բայց նրանից արձագանք չկար, ու ես ստիպված, իմ  նախաձեռնությամբ ուղիղ նշանառությամբ հրետանին ուղղեցի դեպի այդ տանկերից մեկը եւ կրակեցի: Դիպուկ կպավ մի տանկին, իսկ երկրորդը պտտվեց ու հետ գնաց: Հինգ րոպե անց մայորը եկավ ու ուրախացած բացականչեց` օ՜, այս ի՞նչ հրաշք բան է տեղի ունեցել... Ու այդպես խոստացավ ինձ բարձր պարգեւ նշանակել, եւ մեկ ու կես ամիս անց հենց ճակատում` առաջին գծում, ստացա «Արիության համար» մեդալ:
- Քանի՞ մեդալ ունեք:
- Ունեմ 2 շքանշան եւ 23 մեդալ, բայց «Արիության համար» մեդալն ամենաբարձրն եմ գնահատում:



«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԴ ՄԵԴԱԼԻՑ ԴԵՌ ՈՉ ՈՔ ՉՈՒՆԻ»



- Վերջերս 70-ամյակի կապակցությամբ Լենինգրադում արժանացաք մեդալի:
- Այո, Հայաստանում այդ մեդալից դեռ ոչ ոք չունի: Լենինգրադում Ազգային ժողովի պատվիրակությունների հանդիպում էր, մեր ԱԺ-ից 12 պատգամավոր էին մեկնել, իրենց հետ նաեւ ես էի` որպես վետերան: Եթե մյուս հանրապետությունները մինչեւ տասը վետերանի հետ էին եկել, Հայաստանից միայն ես էի գնացել: Մի խոսքով, Սանկտ Պետերբուրգ քաղաքի Լենինգրադի մարզի առաջին նահանգապետի` Վալենտինա Մատվեենկոյի ձեռքով ստացա, նա անձամբ մեդալը փակցրեց կրծքիս, գնահատանքի խոսքեր ասաց ու գրկախառնվեցինք:



«ԵԹԵ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՐՏՎԵՐ, ԹՈՒՐՔԵՐՆ
ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿԱՆՑՆԵԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ»



- Բարձր եմ գնահատում Հայրենական պատերազմի հաղթանակը: Պատերազմի ժամանակ` հատկապես Ստալինգրադի շրջանում Թուրքիան 26 դիվիզիա էր բերել Հայաստանի սահմանում կանգնեցրել եւ սպասում էր. եթե սովետական բանակը պարտվեր, թուրքերն անմիջապես կանցնեին հարձակման: Դա նշանակում է, որ Հայաստանում քարը քարին չէին թողնի, որովհետեւ նրանց միակ երազանքն էր` Հայաստանը վերացնել` միանալ Ադրբեջանին եւ տիրանալ նրանց նավթին: Դրա համար այս 70-ամյա հաղթանակը հայերիս համար եռակի հաղթանակ է, մենք 2-րդ Ցեղասպանությունից ազատվեցինք: Եթե այս հաղթանակը չլիներ` Հայաստանը գոյություն չէր ունենա: Միայն կլիներ սփյուռք, գուցե եւ սփյուռքն ուժեղանար դրանից, բայց Մայր Հայաստան չէր լինի: Այս հարցի ամենամեծ խնդիրն այն էր, որ կարողացանք հաղթել, մեզ համար հաղթանակը եռակի նշանակություն ուներ:

«...3 ՏԵՂԻՑ ՇԱՏ ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐՎԵՑԻ»



-Որքա՞ն ժամանակ մնացիք առաջին գծում:
- Առաջին գծում ընդամենը 3 ամիս 8 օր եղա, դրանցի հետո 3 տեղից շատ ծանր վիրավորվեցի` ուսս, կուրծքս եւ ձեռքիս մատները: Ինձ տեղափոխեցին հոսպիտալ եւ 3-4 ամիս բուժվեցի: Հետո ինձ 6 ամիս արձակուրդ տվեցին, եկա Հայաստան: Այդ ժամանակ հայտարարվեց, որ Երեւանում բացվում է Թատերական ինստիտուտ` դերասանական, ռեժիսորական, թատերագիտական բաժիններով, ես եկա Թատերական ինստիտուտ: Մինչ բանակ գնալս էլ, որպես սկսնակ դերասան, Լենինականի թատրոնում անխոս դերեր էի խաղում եւ պատահականություն չէր թատրոնի ուղղությունն ընտրելը: Մի խոսքով` եկա Թատերական ինստիտուտ, 5 տարի այնտեղ սովորեցի ու էլ չվերադարձա պատերազմի դաշտ, այնտեղ սովորողներին այլեւս բանակ չէին տանում: Ավարտեցի ու անցա իմ աշխատանքին, 3 թատրոնում` Տիկնիկային, Պատանի հանդիսատեսի, հետո արդեն Պարոնյան թատրոններում տնօրեն եմ եղել:



«ԱՅՍՕՐՎԱ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ` ԼԱՑՍ ԳԱԼԻՍ Է»



-Պարոն Երանոսյան, որպես թատերագետ, այսօրվա թատրոնը շա՞տ է տարբերվում նախկինից:
- Այսօրվա թատոնի մասին խոսելիս` լացս գալիս է: Շատ կողմերով, ինչ խոսք, խորհրդային կարգերն այն չէին, բայց ավելի քան 2 հազար տարվա պատմություն ունեցող հայ թատրոնն իր գագաթնակետին հասավ 20-րդ դարի 2-րդ կեսին: Դրանից հետո, երբ փլուզվեց Սովետը, օրեցօր իջավ թատրոնի մակարդակը: Անկեղծ ասած, լուրջ չեն մտածում, թե ինչու է այդպես, ինչ անենք, որ իջնելու փոխարեն` բարձրանա մակարդակը:
- Գուցե դա գալիս է թատերագետների պասիվությունի՞ց:
- Նախ, Սովետի տարիներին, երբ նոր ներկայացում էր բեմադրվում, այդ մասին լրագրողների լեզվով ասած` պադվալային, օբյեկտիվորեն քննադատվող մեծ հոդվածներ էին գրվում` ամենաքիչը 5 թերթերում: Բացի դա, ամսվա կտրվածքով ԹԳՄ-ում նոր ներկայացումների քննարկումներ էին ընթանում, բախում էր լինում, ու արդյունքում ի հայտ էր գալիս ճշմարտությունը: Իսկ հիմա ներկայացումների ո՛չ քննարկում կա, ո՛չ քննադատություն... եւ ահա արդյունքը` օրեցօր հայ թատրոնն անկում է ապրում:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ