Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերլուծական քննարկում` Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա մշակվելու է էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարություն:
Վերջին մի քանի տարիների ընթացքում էներգետիկայի բնագավառում առաջացել են խնդիրներ` կապված "Հայաստանի էլեկտրական ցանցերի" հետ: Իր գործունեության ընթացքում ՀԵՑ-ը կուտակել է ահռելի թվով պարտքեր, հիմնականում պայմանավորված կազմակերպության անարդյունավետ կառավարմամբ, որի հետեւանքով վերջին 2 տարում անընդմեջ բարձրանում է էլեկտրաէներգիայի գինը` սպառողների համար:
Խնդիրներ կան նաեւ "Գազպրոմ Արմենիայի" հետ կապված, բայց այս դեպքում խնդիրը ոչ թե պարտքերի կուտակումն է, այլ գազաբաշխման համակարգի աճող գները: ՀՀ կառավարության ջանքերով հնարավոր եղավ կանխել գազի սակագնի բարձրացումը` դրամի արժեզրկման հետ կապված, սակայն նորից աճեց գազի գնի կառուցվածքի մեջ գազաբաշխման գծով կատարվող ծախսերի մասնաբաժինը, որը կանխելու համար հարկավոր է նվազեցնել ընկերության աշխատավարձի ֆոնդը, եւ արգելել նրան ներդրումներ կատարել գազաբաշխման ցանցը ընդլայնելու եւ գազապաստարանները մեծացնելու ուղղությամբ, փոխարենը այդ ներդրումները ուղղել կորուստների կրճատմանը եւ էներգաարդյունավետության բարձրացմանը:
Էներգետիկ համակարգի անվտանգությունը բարձրացնելու եւ ներքին շուկայի սպառողներին հնարավորինս ցածր գներով էներգակիրներ մատակարարելու ուղղությամբ (որոնք դրված են ծրագրի հիմքում) ներկայումս կատարվում են որոշակի քայլեր, որոնցից են` ատոմակայանի վերանորոգումը, շահագործման ժամկետի երկարաձգումը եւ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը Վրաստանի եւ Իրանի հետ: Հեռանկարում նախատեսվում է կառուցել 70 մեգավատտ հզորությամբ արեւային կայան, ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ավարտից հետո կառուցել նոր էներգաբլոկ եւ մեծացնել էներգաարդյունավետությունը եւ էներգախնայողությունը հանրապետությունում:
Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը հարեւանների հետ եւ նոր ատոմակայանի կառուցումը, իհարկե, կմեծացնի երկրի էներգետիկ անվտանգությունը, սակայն ներկայում շատ մեծ թափով զարգանում են այլընտրանքային էներգետիկայի ճյուղերը եւ դժվար է կանխատեսել, թե մինչեւ 2027-ը այն զարգացման ինչ փուլում կլինի, իսկ ՀՀ-ն ունի շատ բարենպաստ դիրք` արեւային էներգետիկայի զարգացման համար, որի արտադրած էներգիան օր օրի էժանանում է, եւ մի քանի աղբյուրներ` գեոթերմալ էներգետիկայի ներդրման համար, սակայն այլընտրանքային էներգետիկայի ճյուղերը չունեն կայուն արտադրողականություն, որի հետեւանքով անխափան մատակարարումը ապահովելու համար լրացուցիչ հզորությունների անհրաժեշտություն է առաջանում, եւ հեռանկարում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը անհրաժեշտություն է դառնում:
Ստեղծված իրավիճակում ՀՀ էներգետիկայի զարգացումը շատ կարեւոր է դառնում ՀՀ էներգետիկ անվտանգության եւ տեղական կազմակերպությունների մրցունակության բարձրացման առումով, եւ թե ինչ ուղղությամբ այն կզարգանա` մեծապես կախված կլինի ընտրված ռազմավարությունից:

ԺՈՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ